«Հազա՛ր փառք մեր այն տղաներին, որ հանուն հայրենիքի պաշտպանության՝ իրենց կյանքը դրեցին զոհասեղանին, հազա՛ր փառք մեր բանակին, որ ստիպեց թշնամուն, պատերազմը դեռ չսկսած, հրադադար խնդրել, և հազա՛ր փառք մեր ժողովրդին, որ անկախ բնակության վայրից՝ այդ օրերին մեկ մարդու պես համախմբվեց և վերահաստատեց իր լինելիության իրավունքը»,- գրել է Ա. Հարությունյանը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարող էր դառնալ 21-րդ դարի Վրաստանի կարեւորագույն դեմքը
«Խորհրդանշական է նաև, որ այդ ռազմագործողությունից 23 տարի անց՝ 2016թ. տակավին այս օրը՝ ապրիլի 2-ին, այս անգամ արդեն պաշտպանության փոխնախարարի կարգավիճակով, Մարտակերտի ռազմաճակատի Սեյսուլանի ուղղությամբ գլխավորած մարտերի ընթացքում մեզ հաջողվեց հակառակորդին հասցնել զգալի կորուստներ և անառիկ պահել մեր պաշտպանությունը»:
Կորեայի Հանրապետությունն ապրիլին կսկսի այն կենտրոնների նորոգման եւ արդիականացման աշխատանքները, որոնք նախատեսված են Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների անդամների հանդիպումների անցկացման համար:
ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի նկատմամբ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված միջուկային գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալու առաջին տարեդարձի հետ, ինչի մասին Վաշինգտոնը հայտարարեց 2018 թվականի մայիսին:
Թուրինի քաղաքագլուխ Կյարա Ապենդինոյին պայթանյութով ծրար են ուղարկել:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները կրկին մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի՝ հավանություն չստացած նախագծի բոլոր այլընտրանքները:
Աշխատանքային այցով այսօր Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում մասնակցել է Արցախյան գոյամարտում իրենց կյանքը նվիրաբերած 17 մաղավուզցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ Եվրոպան ծանր ու թեթեւ էր անում` ֆինանսավորե՞լ, թե՞ չֆինանսավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ներկայացրած 13 ծրագրերը` գորդյան հանգույցը կտրեց Վաշինգտոնը։ ՀԲ-ն առաջիկա հինգ տարվա համար Հայաստանն կհատկացնի կես միլիարդ դոլարի վարկ։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում և ավելացնել դրույթ, ըստ որի՝ ԱԺ յուրաքանչյուր գումարման ընթացքում մեկ նիստը լինի արտագնա և անցկացվի որևէ մարզում, իսկ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերեն այդ մարզին: Պատգամավորն իր այս առաջարկը հիմնավորում է տարածքների համաչափ զարգացմամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով-ՀՀ գլխավոր դատախազ փակ հանդիպումը բավականին հետաքրքիր է անցել: Մեխը եղել է հարցադրումը` հեղափոխությունից հետո որքան գումար է մուտք եղել պետբյուջե. Դավթյանն ասել է, որ դատախազի տարեկան հաղորդումն ԱԺ է ուղարկել, «այնտեղ բոլոր թվերը կան»:
«Փաստ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ մշակույթի ոլորտում տիրող քաոսային իրավիճակը փոխի կառավարության տրամադրությունները այս նախարարության ճակատագրի առումով:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նախագիծը մարտի 21-ից մուտք է արվել Ազգային ժողով, սակայն մինչեւ այժմ այն որեւէ հանձնաժողովում չի քննարկվել: Ավելին` դեռ պատգամավորներն էլ հստակ չգիտեն, թե երբ է նախագիծը քննարկվելու։
«Ժամանակ» թերթը գրում է. «Վաղը Արարատի մարզպետարանում տեղի է ունենալու Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը: Պաշտոնի հավակնորդները երկուսն են՝ բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Համբարձումյանը, ում թեկնածությունը պաշտպանում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, եւ Տարոն Գասպարյանը, ով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Վերջինս, ի դեպ, այդ պաշտոնին նշանակվել է թավշյա հեղափոխությունից հետո. մի հանգամանք, որ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ հանդիպումը, որը տեղի է ունենալու ԱԺ-ում, թեման Վիեննայում Ալիեւի հետ հանդիպումն է։ «Իմ քայլում» խոր անտեղյակության մեջ են, թե ինչ են քննարկել, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կամ չեն ձեռք բերվել Վիեննայում։
«Իրավունք» թերթը գրում է. «Երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտը՝ խորհրդարանի շենքը, վերածվել է «կոմունալկայի»: Թվում էր, որ այստեղ հավաքված տիկնայք եւ պարոնայք օրենսդիրները պետք է զբաղվեն լուրջ աշխատանքով, սակայն տպավորությունը բոլորովին այլ է:
«Տիկին Ղարիբյանին հարցրինք` եթե իշխանությունների հետ չենք քայլել, ուրեմն պետք է հրաժե՞շտ տանք պաշտոնին: Նա դրական պատասխան տվեց, պարզաբանելով, թե նախկին իշխանությունների ժամանակ պաշտոններ ստացած անձինք վտանգավոր են իրենց համար:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հայկական կողմը փորձում էր Փաշինյան-Ալիեւ բանակցություններից հետո համանախագահների հայտարարության տեքստի մեջ գոնե ընդհանուր գծերով որոշակիորեն արտացոլել Նիկոլ Փաշինյանի նախապես տրված որոշ խոստումներ:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլում» արտահոսքի հարցը վերջին շրջանում շատ լուրջ է դրված։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. գրեթե հարյուր պատգամավոր ունեցող ֆրակցիայից ինչպե՞ս կարող է արտահոսք չլինել, եւ հետո, «Իմ քայլում», ինչպես Գալուստ Գրիգորիչը կասեր, «թեւեր, ոտքեր, ձեռքեր, մագիլներ, ճանկերն» այնքան շատ են, որքան չի եղել ՀՀԿ-ում քսան տարվա ընթացքում։
Իսկ Սերժ Սարգսյանը ե՞րբ կխոսի։ «Կխոսի, երբ իրավիճակը թելադրի, կարծում ենք` մայիս-հունիս ամիսների միջակայքում, Քաղաքացու օրը թող տոնեն՝ նոր»,- ասաց ՀՀԿ-ականը»:
Նա կարծիք է հայտնել, որ առանց պատերազմ՝ հնարավոր չէ այս հակամարտությունը կարգավորել: «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դրանից խուսափել»,- ասել է նա՝ հավելելով, թե միայն դժվարանում է ասել՝ երբ կլինի պատերազմը:
Ճապոնիայի նոր կայսեր կառավարման ժամանակաշրջանն ստացել է Ռեյվա անվանումը:
Հայաստանի նոր իշխանությունների համար ևս հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են համարվել ուղղահայաց հարաբերություններ, որոնցում Հայաստանը ստորադաս կարգավիճակում է։ Այն, ինչում ժամանակին ընդդիմադիր Փաշինյանն իր ելույթներում մեղադրում էր նախկին՝ ՀՀԿ-ական իշխանություններին։
Չինաստանի Շանսի նահանգի կենտրոնական հատվածում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանվել է ավելի քան 3800 մարդ:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Բարսելոնան» կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատայի շրջապատի հետ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի վերջին խաղը կլինի «Արսենալի» և «Նյուքասլի» հանդիպումը:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի օրենսդիր ժողովը հավանություն է տվել միանգամյա պոլիէթիլենային տոպրակների կիրառման գրեթե համատարած արգելքին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը կարևորեց այն հանգամանքը, որ պետք է դադարենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներին որպես մենամարտ նայել: