Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկար մտածում էի, ինչպես արտահայտել ապրիլյան պատերազմում իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած մեր հայորդիների նկատմամբ ունեցած զգացումներս, կամ առհասարակ, պետք է հիմա խոսել այդ մասին, թե լռել, խորհել, ընկալել օրվա խորհրդի ամբողջ խորությունը, գիտակցել պատասխանատվությունն ու հանձնառությունը։
«Ամեն ինչ ունի իր ժամանակը։ Սերժ Սարգսյանը խոսելու է։ Նա մնացել է քաղաքականության մեջ, ՀՀԿ-ի ղեկավարն է, հետևաբար նա շատ լավ գիտի, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ ժողովուրդն ակնակալում է նրա գնահատականը»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը կքննվի ապրիլի 4-ին՝ ժամը 12:00-ին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս կատարած այցելության ժամանակ անդրադարձել է մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը՝ ընդգծելով, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը «չի փոխվելու»:
Բրիտանացի խորհրդարանականներն ստեղծել են ապատեղեկատվության եւ ստահոդ նորությունների ուսումնասիրման հատուկ ենթակոմիտե:
Աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Առանց պատյանի չպարզված առարկա» է ապրիլի 2-ին պայթել Պետերբուրգի Ա.Ֆ. Մոժայսկի անվան Ռազմատիեզերական ակադեմիայում, երեք մարդ վնասվածք է ստացել:
Սերժ Սարգսյանը Եռաբլուրում է (ուղիղ). news.am
Կեղտոտ հակաքարոզչությամբ որքան էլ փորձեն ստվեր նետել մարդու անցյալի վրա, եթե ասելիքը սուտ է, ապա երկար կյանք չի կարող ունենալ: Այս մասին ասել է Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության անդամ Ռուդիկ Հյուսնունցը՝ անդրադառնով օրերս սոցիալական ցանցերում 1992 թ.-ին Մարտակերտում տեղի ունեցած մի քննարկումից իր խոսքի առանձին հատվածներ կոնտեքստազուրկ կերպով շրջանառության մեջ դնելուն։
Պետական սահմանի սահմանագծման աշխատանքները շարունակվում են 1995 թվականից:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այցով ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիե:
ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հրավիրման օրակարգով ապրիլի 2-ին կայացել է ԵԿՄ վարչության նիստ: Ինչպես տեղեկացրեցին ԵԿՄ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, վարչության նիստը որոշեց ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում հրավիրել ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումար:
Հնդիկ եւ պակիստանցի զինվորականների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաշմիրի սահմանի շրջանում, զոհվել է յոթ մարդ:
Ուկրաինայի նախագահի թեկնածու «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ կեղծված է համարում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, բայց դրանք չի վիճարկելու դատարանում, քանի որ չի հավատում երկրի արդարադատությանը։
Գերմանիայում երթուղային ավտոբուսը, որով երեխաները դպրոց էին գնում, մխրճվել է ծառի մեջ, տուժել է 20 մարդ:
Պատերազմը հանկարծակի է եղել, այդ մասով շահարկումներ չպետք է արվեն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ապրիլի 4-ին Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մոզամբիկում «Իդայ» մերձարեւադարձային ցիկլոնի զոհերի թիվն ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կազմել է 598:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր կազմակերպել էր «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների համակարգային լուծումներ» խորագրով քննարկում, որին մասնակցում էին տարբեր հ/կ-ներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլք։
Նոր Օռլեանի քաղաքագլուխ ԼաԹոյա Քանթրելը մտադիր է ներողություն խնդրել ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր Լինչի դատաստանի համար, որը տեղի է ունեցել 128 տարի առաջ:
3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Օնի բարձրլեռնային շրջանում:
Բրիտանական խորհրդարանում Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ վերջնական քվեարկությունը, որը վարչապետ Թերեզա Մեյի կողմից կնքվել է Եվրամիության հետ, կարող է կայանալ հինգշաբթի օրը՝ ապրիլի 4-ին:
Սպանված լրագրող Ջամալ Խաշկոջիի զավակները Սաուդյան Արաբիայում որպես փոխհատուցում ամսական հնգանիշ վճարումներ ու միլիոնավոր դոլարների տներ են ստացել թագավորության կառավարությունից:
դրբեջանում հայտարարեցին «լրտեսական ցանցի» բացահայտման մասին, ինչի շրջանակներում առևանգվեցին մի շարք զինվորականների ու ենթարկեցին «արտադատարանական մահապատժի», ոմանց էլ դատապարտեցին ազատազրկման:
ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) ապրիլի 1-ին հայտարարել է, թե ակնկալում է, որ Boeing-ն իր 737 MAX ինքնաթիռների համար նորացված ծրագրային ապահովումը կառաջարկի «առաջիկա շաբաթների» ընթացքում
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է բավականաչափ լրացնել բանակի զինանոցը և մարտական պատրաստության աստիճանը բերել շատ ավելի զգոն վիճակի:
Ղազախստանը կշարունակի վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ զարգացնելով համագործակցությունը Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կենտրոնական Ասիայի եւ իսլամական աշխարհի հետ:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախյան պատերազմից, բանակաշինության ծանր տարիներից մինչև այսօր սահմանին ապրող մեր ժողովուրդը, բանակի զինվորն ու սերժանտը, սպան ու գեներալը ամեն օր սահմանին իրենց խնդիրն են կատարել՝ համեստ ու լռելյայն կրելով ծառայական պարտականությունների դժվարությունները, և երբ հակառակորդը հերթական սադրանքն է հրահրել, մարտական գործողությունների կիզակետում՝ անձնուրաց պաշտպանել են այն սրբազան հողակտորը, որ իրենց էր վստահված։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի կողմից Թեհրանի վրա գործադրվող ճնշումը որակել է «տնտեսական ահաբեկչություն», քանի որ այն խանգարում է օգնություն ցուցաբերել Իրանում հեղեղումներից տուժածներին։
Եվս մեկ կին է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել անպարկեշտ պահվածքի համար: