«Կապիտուլյացիա կարող է տեղի ունենալ ևս մեկ պատերազմի արդյունքում». Ալեքսանդր Խրամչիխին

«Եթե հռետորաբանությունն այդքան սրվել է, իսկ այս որակումները նշանակում են, որ սրվել է, նշանակում է և ակնհայտ է, որ Վիեննայում որևէ հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն պայմանավորվել, ինչը ես բնական եմ համարում: Ես բազմիցս պնդել եմ, թե չեմ հասկանում` ինչի շուրջ կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ հաշվի առնելով նրանց լիովին իրարամերժ դիրքորոշումները հակամարտության կարգավորման գործընթացի, կոմպրոմիսների վերաբերյալ: Ես որևէ լուրջ ակնկալիք չունեի տեղի ունեցած հանդիպումից, թեև շատ էր քննարկվում այդ հանդիպման հարցը:

Բայց դրա դրական արդյունքների համար հիմքեր չկային, դա տեսանելի էր նաև հայտարարություններից: Ինչպես երևում է, հերթական անգամ նրանք չեն պայմանավորվել, որի հետևանքով հայկական կողմի հռետորաբանությունն է փոխվել»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հայտարարություններին:

Նա կարծիք է հայտնել, որ առանց պատերազմ՝ հնարավոր չէ այս հակամարտությունը կարգավորել: «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դրանից խուսափել»,- ասել է նա՝ հավելելով, թե միայն դժվարանում է ասել՝ երբ կլինի պատերազմը:

«Եթե կողմերի դիրքորոշումներն իրարամերժ են, իսկ դրանք իրարամերժ են, ինչպե՞ս կարող է լինել կոմպրոմիս, որն անհրաժեշտ է այս հակամարտությունը կարգավորելու համար: Այստեղ կարող է լինել միայն կողմերից մեկի անխոս կապիտուլյացիա, իսկ ես չգիտեմ, թե որ կողմը և ինչու պետք է կապիտուլյացվի առանց պատերազմի, կապիտուլյացիա կարող է տեղի ունենալ ևս մեկ պատերազմի արդյունքում»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս