ԱԺ-ում կրկին փակ հանդիպում է լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ  հանդիպումը, որը տեղի է ունենալու ԱԺ-ում, թեման Վիեննայում Ալիեւի հետ հանդիպումն է։ «Իմ քայլում» խոր անտեղյակության մեջ են, թե ինչ են քննարկել, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կամ չեն ձեռք բերվել Վիեննայում։

Երեկ բրիֆինգների ժամանակ էլ Ռուբեն Ռուբինյանն ու Անդրանիկ Քոչարյանը չեն կարողացել հստակ բացատրություն տալ հանդիպման մասին, հրավիրել են խմբակցության նիստ եւ ներքին որոշում ընդունել, որ չեն խոսի թեմայի շուրջ, քանի դեռ Փաշինյանի հետ չեն հանդիպել ու պարզաբանումներ չեն ստացել հանդիպման մասին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930