Բժշկական հանրույթի պատասխանն Արսեն Թորոսյանին չուշացավ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Վերջինս, ի դեպ, այդ պաշտոնին նշանակվել է թավշյա հեղափոխությունից հետո. մի հանգամանք, որ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսպիսով անզիջում է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում` ի տարբերություն նախկին իշխանությունների, որոնք ամեն կերպ փորձում էին ծածկադմփոց անել նման դեպքերը փրկելու համար իրենց կադրերին:

Փաշինյանի իշխանությունն, ընդհակառակը, չի փորձում քողարկել կատարվածը, եթե անգամ պատմության կիզակետում իրենց կադրն է: Այս բացահայտումը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. կաշառք վերցնելու համար ձերբակալվել է առողջապահության փոխնախարարը, եւ սա այն դեպքոււմ, երբ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է իր ղեկավարած ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի մասին` ակտիվորեն հարձակվելով բժիշկների վրա, պարբերաբար նրանց մեղադրելով այդ արարքի համար:

Ու քանի որ կատարվածի բացահայտման մեջ դեր է խաղացել նաեւ բժիշկը, կարելի է ենթադրել՝ սա բժշկական հանրույթի պատասխանն էր նախարարին, որ կոռուպցիոներներին փնտրի առաջին հերթին իր թիմում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930