
Մրցույթ. Ո՞վ կհաղթի՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի՞, թե՞ նախարար Արսեն Թորոսյանի թեկնածուն

«Ժամանակ» թերթը գրում է. «Վաղը Արարատի մարզպետարանում տեղի է ունենալու Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը: Պաշտոնի հավակնորդները երկուսն են՝ բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Համբարձումյանը, ում թեկնածությունը պաշտպանում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, եւ Տարոն Գասպարյանը, ով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է:
Ըստ Արտաշատի մեր աղբյուրի՝ քանի որ մրցութային հանձնաժողովը ձեւավորվում է մարզպետի կողմից, մեծ է հավանականությունը, որ մարզպետ Սարգսյանը կփորձի անցկացնել իր թեկնածուին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: