Բաժիններ՝

Թուրինի քաղաքագլխին պայթանյութով ծրար են ուղարկել

Թուրինի քաղաքագլուխ Կյարա Ապենդինոյին պայթանյութով ծրար են ուղարկել: Ինչպես հայտնել է ANSA գործակալությունը, մասնագետները նրա անունով կասկածելի ծրարում ինքնաշեն պայթեցման մեխանիզմ են հայտնաբերե:

Ռումբը վնասազերծված է: Ոստիկանությունը, որը հետաքննություն է սկսել պատահարի փաստով, ենթադրում է, որ ծրարը ուղարկվել է անարխիստական խմբավորումների անդամների կողմից, որոնք կապված են (ձախ հայացքների) երիտասարդության սոցիալական կենտրոնի հետ, որը քաղաքապետարանի կարգադրությամբ փետրվարի 7-ին փակել են:

Ինչպես «5 աստղերի» շարժման» քաղաքական գործիչները, որը ներկայացնում է Ապենդինոն, այնպես էլ քաղաքական ընդդիմախոսները համերաշխություն են հայտնել քաղաքագլխին՝ պատահածը որակելով «ահաբեկչական բնույթի լուրջ պատահար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930