«Բարսելոնան» կապ է հաստատել Մատայի հետ

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Բարսելոնան» կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատայի շրջապատի հետ:

Ըստ աղբյուրի տվյալների՝ կատալոնական ակումբը կապվել է ֆուտբոլիստի հայր և գործակալ Խուան Մատա ավագի հետ: «Կապտանռնագույնները» ցանկանում են ազատ գործակալի կարգավիճակով առաջիկա ամռանը ձեռք բերել ֆուտբոլիստին:

«Քամփ Նոուում» 30-ամյա կիսապաշտպանի ստորագրումը համարում են հրաշալի տարբերակ: Իսպանացուն կառաջարկվի թիմի հիմնական կազմի կիսապաշտպանների փոխարինողի դերը: Իսկ եթե նրա հետ համագործակցությունը չհաջողվի, ակումբը կկարողանա վաճառել նրան մեկ տարի անց:

Ընթացիկ մրցաշրջանում Մատան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 29 հանդիպում, դարձել է 5 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ տարվա ամռանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930