Բաժիններ՝

Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն կվերականգնեն բաժանված ընտանիքների հանդիպումների տեսակենտրոնները

Կորեայի Հանրապետությունն ապրիլին կսկսի այն կենտրոնների նորոգման եւ արդիականացման աշխատանքները, որոնք նախատեսված են Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների անդամների հանդիպումների անցկացման համար: Ապրիլի 2-ին այս մասին հայտնել է Հարավային Կորեայի միավորման նախարարությունը։

«13 կենտրոններում աշխատանքները կսկսվեն չորեքշաբթի օրը եւ կավարտվեն ընթացիկ ամսվա վերջին»,- ասված է հաղորդագրության մեջ: Նախարարությունը նշում է, որ զուգահեռաբար պլանավորվում է Փհենյանի ներկայացուցիչների հետ քննարկել ԿԺԴՀ-ում այդ կենտրոնների նորոգման եւ արդիականացման հարցերը:

Բաժանված ընտանիքների խնդիրն ամենահրատապ հումանիտար հարցերից մեկն է միջկորեական հարաբերություններում, քանի որ այդ քաղաքացիների միջին տարիքը գերազանցում է 80-ը, եւ տարեցտարի նրանց թիվն ավելի ու ավելի է փոքրանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930