Բաժիններ՝

Նյու Յորքի նահանգի օրենսդիր ժողովը հավանություն տվեց պոլիէթիլենային տոպրակների արգելք սահմանելուն

ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի օրենսդիր ժողովը հավանություն է տվել միանգամյա պոլիէթիլենային տոպրակների կիրառման գրեթե համատարած արգելքին: Այդ մասին ասված է նահանգապետ Էնդրյու Քուոմոյի կայքում մարտի 31-ին զետեղված հաղորդագրության մեջ: Նոր նորմաներն, ինչպես սպասվում է, ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա մարտի 1-ից:

Օրենքի համաձայն՝ նահանգի տարածքում խանութների մեծ մասի աշխատակիցներին կարգելվի միանգամյա պոլիէթիլենային տոպրակներ տրամադրել հաճախորդներին: Դրա փոխարեն գնորդներին կառաջարկվեն թղթե տոպրակներ: Նահանգի մեջ մտնող օկրուգների ներկայացուցիչներին իրավունք է ընձեռվում սահմանելու թղթե տոպրակների արժեքը հինգ ցենտի սահմաններում:

Նոր նորմաներով՝ յուրաքանչյուր թղթե տոպրակի վաճառքից ստացված երկու ցենտը կուղղորդվի օկրուգի գանձարան, իսկ երեք ցենտը՝ նահանգի բնապահպանական հիմնադրամ: Դրանից միջոցներ են հատկացվում, մասնավորապես, անտառների պահպանության եւ կեղտաջրերի մաքրման համար:

Նյու Յորքը կդառնա ԱՄՆ-ի երրորդ նահանգը, որի տարածքում էապես սահմանափակված է պլաստիկե տոպրակների կիրառումը: 2016 թվականից համանման արգելքներ են գործում Կալիֆոռնիայում: Հավայիի նահանգում սահմանափակումները մտցված են դրա կազմի մեջ մտնող բոլոր օկրուգներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930