Ապրիլի 1-ից արգելված է պոլիէթիլենային տոպրակներ տալ Վրաստանի խանութներում:
«Բուն հայտարարության մեջ հայկական կողմի ավանդական պահանջն է՝ բացառել երկու կողմերի թշնամանքը, անվստահությունը մեծացնող որևէ քայլ. լինի դա սահմանային միջադեպերի, հանդիպումներին նախորդող կամ հաջորդող հրադադարի ռեժիմի խախտումների տեսքով: Սա այն է եղել, ինչը նախորդ իշխանություններն էլ են ասել»:
«Երբ որ մենք անընդհատ խոսում ենք Արցախի վերադարձի մասին, մի քիչ ծիծաղելի է, քանի որ այդպես եղել է, պարզապես 1998 թվականին, շնորհիվ մեր «փայլուն» դիվանագիտական դեմարշների՝ դուրս մնացինք այդ գործընթացից»:
«Զարմանքով իմացա, որ Արա Շիրինյանը ՔՊ անդամ է։ Հուսամ, որ կոսակցականությունը պատճառ չի հանդիսանա հհշական-հհկական ավանդույթները Հ1-ում շարունակելու համար»։
«Պաշտպանության նախարարը չպետք է դիվանագետ լինի, և լավ է, որ Դավիթ Տոնոյանը այդ իմաստով դիվանագետ չէ։ Պաշտպանության նախարարը պետք է կատարի իր գործը, իր ոլորտի պատասխանատվության շրջանակներում։ Մեր երկրի նման երկրի պաշտպանության նախարարը պետք է բազե լինի, ոչ թե ճնճղուկ, և ես ուրախ եմ, որ նա մտել է հենց այդ դաշտ»։
ՀՀ վարչապետի որոշմամբ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար է նշանակվել Արթուր Ասոյանը:
Գոլանի բարձրունքները իրայելյան տարածք համարելու ԱՄՆ նախագահի հայտարարությունը պետք է ընկալել իսրայելամետ իրարահաջորդ շղթայական ելույթների տրամաբանությամբ՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու, ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելու, քաղաքական դիրքորոշումների փոխկապակցված օղակների տեսանելիությամբ։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները Լեհաստանում 260 մլն դոլար կներդնեն ԱՄՆ-ի համար ռազմական ենթակառուցվածքի ստեղծման գործում:
Բրիտանական խորհրդարանի պատգամավորներն առանց զատկական արձակուրդների կմնան Brexit-ի շուրջ ճգնաժամի պատճառով:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության համաձայն, ապրիլի 1-ից 3-ը Մոսկվայում կմասնակցեն ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում ընթացող բանակցություններին:
Բեռլինի քաղաքային տրանսպորտի վարչության աշխատակիցները (BVG) ապրիլի 1-ին Գերմանիայի մայրաքաղաքում 24-ժամյա գործադուլ են անցկացնում:
Ուկրաինայում ընտրություններն անցել են ազատ եւ համապատասխանել են Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) չափորոշիչներին:
«Մադրիդյան սկզբունքներն այն լեզուն է, որով միջազգային հանրությունը պատրաստ է քննարկել Մինսկի խմբի գործընթացի շրջանակում: Այլ լեզու կամ փաստաթուղթ չկա։ Բանակցությունները Մադրիդյան սկզբունքներով կշարունակեն ընթանալ առաջիկա տարիներին»:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը շոումեն եւ «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն, որն առաջատարն է երկրի նախագահի ընտրություններում, բնութագրել է որպես «օրինավոր մարդ՝ այլ աշխարհից»:
Մեծ Բրիտանիայի համար Brexit-ի հետ կապված իրադրությունից դուրս գալու փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ մաքսային միությունը Եվրամիության հետ. Բրյուսելում պատրաստ են դա քննարկել:
ՆԱՏՕ-ի երկրորդ ռազմածովային խմբի մարտանավերը մտել են վրացական Փոթի նավահանգիստ:
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «Մեդիալոգիա» ընկերության վարկածով, գլխավորել է ԶԼՄ-ներում առավել հաճախ հիշատակվող կանանց վարկանիշ
«Այս պահին մեր ունեցածը հրապարակային տեղեկատվություն է։ Մենք մի քանի հարց ունենք, որոնց հրապարակային պատասխանները, կարծում եմ, չեն տրվել։ Խոսքը գնում է հայկական օրակարգի՝ 3 տարրերի և 6 սկզբունքների մասին, որոնց մասին տեղեկություն չեղավ։ Մնացած մասով դրական արձագանքներ կան, և մենք նույնպես կարծում ենք, որ դրական է այն, որ բանակցությունները կշարունակվեն»։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ի թիվս այլ խոշոր քաղաքների, մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով կորցնում է նաև երկրի ամենամեծ քաղաքը՝ Ստամբուլը։
Առնվազն 24 մարդ է զոհվել անտառային հրդեհների հետեւանքով, որոնք արդեն երրորդ օրն է՝ չեն դադարում Չինաստանի Սիչուան հարավարեւմտյան նահանգում: Ա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է Փարիզից Թբիլիսի Air France ավիաընկերության առաջին կանոնավոր չվերթի առաջին ուղեւորը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպայի երկրներին կոչ է արել ընդհանուր դիրքորոշում մշակել առեւտրական հարցերում, այլ ոչ թե ձեռնարկել միակողմանի, ազգային քայլեր:
ՀՀ կառավարությունը փոխել է ավելի վաղ տարածած հայտարարության տեսքտը, որով տեղեկացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին:
«Մեկը հարցնող լինի, թե ինքը՝ որպես նախարար, որքանո՞վ է բավարարում էդ ոլորտի նախարարին ներկայացվող պահանջներին։ ԲՀԿ-ն միշտ կարևորել է կադրային քաղաքականությունը և այն կարծիքին է, որ կադրերն են որոշում մեր կյանքի ընթացքը։ Չի կարելի կադրային ջարդ կատարել՝ ելնելով անձնական նկատառումներից»,- նշեց մասնագիտությամբ իրավաբան Գևորգ Պետրոսյանը։
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները կազմակերպության՝ Թունիսում անցկացված 30-րդ գագաթնաժողովի արդյունքներով համագործակցության կոչ են արել Իրանի հետ, որը հիմնված կլինի բարիդրացիական հարաբերությունների եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու վրա:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 1-ին ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը:
«Այո, ֆորմալ առումով այդպես է, բայց 1998 թվականից մինչև 2018թ. Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավված է եղել, որովհետև բանակցային գործընթացում Հայաստանը ներկայացրել են մարդիկ, ովքեր իրենց կենսագրության ինչ-որ փուլում եղել են Ղարաբաղի լիդերներ և կարող էին նաև ինչ-որ առումով այդպես համարել»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:
Առնվազն 28 մարդ է զոհվել Նեպալի հարավում մոլեգնող փոթորկից: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես միանում եմ նախարարի հայտարարությանը: