![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՔԾ պետը ո′չ հերքեց, ո′չ հաստատեց Բակո Սահակյանի հարցաքննության մասին լուրը
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/Sasun-Xachatryan-2-1.jpg)
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ո′չ հաստատեց, ո′չ հերքեց շարջանառվող այն լուրը, ըստ որի՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ևս հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում։
Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) լուծարելու և այլ մարմին ստեղծելու մասին լուրերին` Ս. Խաչատրյանը պատասխանեց.
««e.draf.am» կայքում արդեն կա հակակոռուպցիոն ռազմավարությունը, այդ նախագիծը երբ ուսումնասիրեք, կտեսնեք, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում, բայց դա դեռևս նախագիծ է, այս պահին կոնկրետ օրենք շրջանառության մեջ դրված չկա»։
Հարցին՝ հնարավո՞ր է պաշտոնին հրաժեշտ տա, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ այս հարցի որոշողն ինքը չէ։
«Այսօր տոն է՝ ՀՀ դատախազության 101-րդ ամյակը, եկեք օրվա խորհրդից խոսենք»,-լրագրողների հետ զրույցում նշեց Սասուն Խաչատրյանը։
Նշենք, որ ՀՔԾ պետը և այլ պաշտոնատար անձինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցում են Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր նիստին։
Զվարթ Խաչատրյան