Ղրղզստանում կալանք է դրվել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի բոլոր հաշիվների վրա, որը 12 քրեական գործերի ֆիգուրանտ է: Այդ մասին այտնել է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքի Զափ շրջանում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերը։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հոնկոնգում հակակառավարական ցուցարարներն անցել են նոր մարտավարության. նրանք սոցիալական ցանցերի եւ մեսենջերների միջոցով սկսել են կոչ անել ամբողջ քաղաքում բանկոմատներից զանգվածաբար հանել կանխիկ փողերը, ինչպես նաեւ սկսել տեղական արժույթը փոխարինել ԱՄՆ-ի դոլարով:
168.am-ի տեղեկություններով` ՀՀ իշխանությունների կողմից երկուշաբթի օրը գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) ձերբակալելու որոշում է կայացվել:
Հնդկաստանի իշխանությունները մտադիր են առաջիկա մի քանի օրվա ընթացքում հանել Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգում գործող սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պետական դատախազ Տուշար Մեհթան:
Հայաստանում սովորաբար իշխանությունը հայհոյել է ընդդիմությանը և՝ ճիշտ հակառակը: Միշտ բացակայել է ծրագրային և գաղափարական հակադրությունն ու մրցակցությունը: Մեր երկրին իսկապես նոր որակի ու բովանդակությամբ քաղաքական համակարգ է անհրաժեշտ:
Օգոստոսի 16-ի առավոտյան կյանքի 72-րդ տարում կյանքից հեռացել է Հոլանդիայի արքայադուստր Քրիստինան: Այս մասին հայտնել է Նիդեռլանդների կառավարության տեղեկատվական ծառայությունը: Քրիստինան ծնվել է 1947 թվականի փետրվարի 18-ին:
Սպիտակ տունը մտադիր է ավելի քան չորս միլիարդ դոլարով կրճատել ԱՄՆ-ի միջազգային օգնության ծախսերը: Այդ մասին գրել է Politico հրատարակությունը: Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրների տվյալներով՝ համապատասխան նախագիծը պատրաստել է Սպիտակ տան բյուջետային վարչությունը:
Իրանի եւ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները հանգեցրել են ռուսական անմշակ նավթի մակնիշի պահանջարկի մեծացման՝ ավելացնելով ՌԴ-ի նավթ արտահանողների եկամուտները:
Թուրքիան շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Կատարում։ Թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել 2-րդ ռազմաբազան հիմնել Կատարում։ Որոշումը կայացվել է 2015թ-ին Կատարի ու Թուրքիայի միջև ռազմական ոլորտում կնքնված պայմանագրի շրջանակներում։
«Ոչ թե կարծում եմ, այլ պնդում եմ, որ դա սարքած է: Ինձ Ֆեյսբուքով ուղարկել էին, ես մտածեցի` ինչ-որ անլուրջ բան է, բայց փաստորեն, եթե դուք եք զանգում, ես հասկանում եմ, որ մի փոքր, կարող է, աղմուկ է բարձրացել»:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն օգոստոսի 16-ին խորհրդարանի առջեւ հանդես է եկել պետության մայրաքաղաքը Ջակարտայից Կալիմանտան կղզի (Բոռնեո) տեղափոխելու պաշտոնական առաջարկությամբ: Այս մասին նա հայտարարել է հանդիսավոր ելույթի ժամանակ, որը նվիրված էր հանրապետության անկախության 74-րդ տարեդարձին:
«Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը:
Ղրղզստանի դատարանը փակ նիստում չի բավարարել երկրի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պաշտպանության խնդրանքը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:
«Ապրիլի 23-ից հետո նոր իշխանությունն ուներ իրական հնարավորություն միավորելու, կերտելու, ստեղծագործելու, իր ստացած աննախադեպ աջակցությունն օգտագործելու ի նպաստ պետականության և ժողովրդի, ի նպաստ վերելքի։ Ուներ բացառիկ ճանապարհ չլինելու անցյալի գերին, զերծ` չգրված պարտավորություններից, բաց` ամեն լավագույնը ներգրավելու, «երազանքի թիմ» ձևավորելու ու աներևակայելի արդյունքների հասնելու համար: Ապրիլի 23-ից հետո թռիչքուղին բաց էր Հայաստանի համար, եղանակը` բարենպաստ»:
Մի օր Նիկոլ Փաշինյանը թողնելու է զբաղեցրած պաշտոնը, բայց դա հարցի, խնդրի լուծում չի կարող դառնալ: Երկրին համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Չի կարելի Նիկոլին փոխարինել մեկ այլ Նիկոլով։ Երկիրը պետք է ազատել ամբոխի դիկտատուրայից: Շատ երկար ժամանակով, ընդմիշտ։ Հակառակ դեպքում երկիրը ոչ մի հեռանկար չի ունենա։
Ավելի քան մեկ ամիս տեւած կալանումից հետո Ջիբրալթարի իշխանությունների կողմից ազատված Grace 1 իրանական նավթատար նավը Միջերկրական ծով կուղեւորվի այլ անվանման ներքո:
«Cloud Atlas» կոչվող ցանցահենների (հաքերների) խումբը վերջին շրջանում հարձակման է ենթարկել Թուրքիայի պետական ֆինանսական և ավիացիոն, ինչպես նաև՝ կրոնական հաստատություններին պատկանող կայքերը։
Կարելի է եզրակացնել, որ Քորի Բուքերը Հայաստանի և Ամերիկայում հայ համայնքի համար նվազ շահեկան նախագահի թեկնածուն է։ Ինչ վերաբերում է վերջինիս դեմոկրատական կուսակցության գլխավոր թեկնածու դառնալու հնարավորությանը, ապա վիճակագրական տվյալները տրամադրում են բավական տարբեր թվեր, օրինակ՝ «CNN»-ի և «New York Times»-ի տվյալներով Քորի Բուքերի վարկանիշը կազմում է 2%:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ:
Ֆրանսիացի ժայռամագլցող Ալեն Ռոբերը, որը ժողովրդի մեջ ստացել է «Սարդ-մարդ» մականունը, Հոնկոնգի երկնաքերներից մեկի վրա ամրացրել է դրոշ՝ յուրատեսակ կոչ Չինաստանին եւ Հատուկ վարչական շրջանին հաշտվելու բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել են Պեկինի պայմաններով արտահանձնման մասին օրենքն ընդունելու Հոնկոնգի իշխանությունների մտադրությունից դժգոհության պատճառով:
Ամբողջ երկրում նոր հոգեբուժական հիվանդանոցների կառուցումը կարող է հաղթահարել ԱՄՆ-ում զենքի կիրառման հետ կապված բռնությունը: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իշխանության գալուց հետո իր ձեռնարկած միջոցների արդյունքում Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող պետությունները լրացուցիչ 100 մլրդ դոլար են հայթայթել պաշտպանության համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը: Նախօրեից «Կամք» հասարակական նախաձեռնությունը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք է իրականացնում Շիրակի մարզկենտրոն Գյումրիում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները՝ գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանը և Արամ Ղարիբյանը, Մհեր Սահակյանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգին նվիրված նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի մի աղբյուր:
Չեռնոգորիայում օգոստոսի 14-ին ուժի մեջ է մտել փակ հասարակական շենքերում, ներառյալ ռեստորաններում եւ սրճարաններում, ծխելու արգելքի մասին օրենքը: Փաստաթղթի համաձայն՝ օրինախախտներին սպառնում է տուգանք 20 հազար եվրոյի չափով:
168.am-ը ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց` արդյոք վարչապետն օգտագործե՞լ է կամ օգտագործելո՞ւ է Ալիևի հետ ուղիղ կապի հնարավորությունը հայ զինվորին հայրենիք վերադարձնելու համար։
«Բոլորից շուտ: Դե գրեթե» Telegram-ալիքը հրապարակել է Ժուկովսկի օդանավակայանի շրջանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի վայրից ուղեւորների տարահանման տեսագրությունը, որը տրամադրել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էդ մարդիկ չհասկացան էն պատասխանատվությունը, որը դրվել է իրենց ուսերին»: