Բաժիններ՝

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքի Զափ շրջանում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերը։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Օպերացիայի ընթացքում ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող թաքստոցներ, զինապահեստներ։

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական խմբավորում։ Վերջինիս դեմ գործողությունները իրականացվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրանից դուրս։ Մասնավորապես թուրքական օդուժը հաճախակիորեն  հրթիռակոծում է Հյուսիսային Իրաքը, որտեղ, ըստ թուրքական կողմի, գտնվում է քուրդ զինյալների գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031