ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հրաժարական չի տա, եթե Ստամբուլյան կոնվենցիան չընդունվի: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իր վրա պարտավորություն դրված չէ, որ կոնվենցիան պարտադիր ընդունվի:
Սահմանադրական դատարանի անդամներին կենսաթոշակի ուղարկելու նախագիծը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անվանում է «վաղ կենսաթոշակի» սխեմա: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այն կիրառվել է շատ երկրներում:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրանք են առաջադրել եւս երկու քրեական գործով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբանը՝ Սերգեյ Սլեսարյովը. այժմ Աթամբաեւը մեղադրվում է 10 գործով: «Նրան եւս երկու ծանուցում են հանձնել կոռուպցիայի մեջ մեղադրվելու մասին: Երկու գործերն էլ վերաբերում են Կոյ-Տաշ գյուղում հողամասերի ձեռքբերմանը»,- հայտարարել է Սլեսարյովը:
Հարցի պատասխանը, թե ո՛վ կձևավորի հաջորդ իշխանությունը, ոչ թե ենթադրյալ անվանացանկում է, այլ ուրիշ տեղ՝ ավելի կարևոր հարթությունում՝ հաջորդ իշխանության օրակարգում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:
Լիտվան դարձավ առաջին երկիրը, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դա տեղի ունեցավ 1991 թ. օգոստոսի 14-ին։ Այս մասին հայտնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը:
Թուրքական «Haber 7» լրատվամիջոցը մանրամասներ է ներկայացրել Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու շուրջ ընթացող թուրք-ամերիկյան բանակցություններից։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պրոպագանդան իդեոտիզմի է վերածվել։ Նման ձևով անգլիացիներն ու իսպանացիներն էին վարվում հնդիկների հետ, երբ նվաճում էին։
Իրանի հյուսիսային մասում օգոստոսի 15-ին գերթեթեւ վարժական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ռուսաստանի և Թուրքիայի անվտանգության ուժերը համատեղ պարեկային ծառայություն են իրականացրել Սիրիայի հյուսիսային Թել–Ռըֆաթ քաղաքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Աշխատանքի բերումով, ինչպես նաև քաղաքացիների հետ ամենօրյա, ամենժամյա շփման արդյունքում ավելի խորն եմ ընկալել ու ճանաչել մեր հարազատ քաղաքի և նրա մարդկանց հոգսերն ու խնդիրները։ Ավելին՝ այլևս հստակ տեսնում եմ դրանք լուծելու ուղիներն ու միջոցները։ Ահա թե ինչու ընդունել եմ այս որոշումը՝ ընտրողների դատին ներկայացնել իմ թեկնածությունը Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար։
«Նախկինում էլ, հիմա էլ, որպես կանոն, անձանց նման գործերով ձերբակալում են, որպեսզի շանտաժի ենթարկեն, որ վնասը շուտ հատուցեն: Հատուցելուց հետո կորցնում են հետաքրքրությունը»:
Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահության քվե հայտնելու եւ այն բանից հետո վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պլանների մասին, երբ Բրյուսելի հետ համաձայնեցվի Brexit-ի նոր հետաձգումը: Այս
Առնվազն տասը մարդ է տուժել Ճապոնիայի արեւմտյան եւ հարավարեւմտյան պրեֆեկտուրաներում, որտեղ «Կրոսա» թայֆունի պատճառով հորդառատ անձրեւներ են տեղում, որոնք ուղեկցվում են փոթորկալի քամիով:
Տասնյակ կալանավորներ են տուժել Սոլեդադ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) բանտում երեկ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտոցի հետեւանքով: Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը:
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Ռուսաստանին մեղադրել է ամերիկյան տեխնոլոգիաների գողության մեջ, որոնք կապված են այդ թվում հիպերձայնային զենքի ստեղծման հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցում Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը պայմանավորված է ոչ միայն ԵՄ-ից տրամադրվելիք մի քանի միլիոն եվրո դրամաշնորհով, այլեւ նրանով, որ վարչապետ Փաշինյանը եվրոպական երկրներին խոստացել է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կվավերացնի կոնվենցիան:
Թեեւ պատգամավորների արձակուրդը կավարտվի օգոստոսի 23-ին, բայց մոտ մեկ շաբաթ է՝ նրանցից շատերը խորհրդարան են գալիս։ Նրանց թեժ աշուն է սպասվում․ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի շրջանակներում մի քանի տասնյակ նախագծեր պետք է մշակեն ու ընդունեն։
«Եթե այս ամենը իմ դեմ չէ, բա հարց չտա՞նք երկրի հետ սեփական մորուքի նման խաղացող զբոսավարին, թե նախկին նախարարի վարորդի կամ օգնականի գործը ինչո՞ւ է քննում տխրահռչակ ՀՔԾ-ն, ոչ թե Քննչական Կոմիտեն, որտեղ այն ի սկզբանե հարուցված է եղել»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խբակցությունն առաջարկում է փոփոխել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը և Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծի զեկուցումն ու քննարկումը կառավարության նիստում պարտադիր դարձնել։ Սակայն կառավարությունը դեմ է այս առաջարկին։ Հարցը ներառված է գործադիրի այսօրվա նիստում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետության ղեկավար ընտրվելուց հետո մինչեւ 5 միլիարդ դոլար է կորցրել: Այդքան գումար Է նա գնահատել այն եկամուտները, որոնք, իր կարծիքով, բաց է թողել՝ հրաժարվելով գործարարի կարիերայից, ինչպես նաեւ փաստաբանների ծախսերն իր դեմ հարուցված հայցերի պատճառով:
Նոր Զելանդիայի իշխանությունները պաշտոնապես հավանություն են տվել ընկերությունների կողմից աշխատավարձը գաղնարժույթներով վճարելուն:
Մարտի 12-ին Կառավարությունը հաստատեց 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց կողմից ներկայացվող դիմումի կարգը, աջակցության ձևն ու չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրում եմ ուշադիր կարդալ այսօր արտգործնախարարին ուղղված հարցը և նրա տված պատասխանը»:
Արձակուրդային շրջանում, երբ ԱԺ շենքում չեղած փաստաթղթի շուրջ կրքեր են բորբոքվում՝ ընդհուպ դատարան դիմելու սպառնալիքների ու ընդզումների տեսքով, պիկետներ են պլանավորվում, ԱԺ նախագահից որևէ արձագանք չկա: Պարզաբանում տվող միակ պաշտոնյան թիրախում հայտնված ԱԺ աշխատակազմի ղեկավարն է, նա էլ գրեթե ոչինչ չի ասում:
Միացյալ Նահանգների իններորդ շրջանի վերաքննիչ դատարանը 2019 թ. օգոստոսի 8-ին որոշում է կայացրել մերժել մի քանի ամերիկահայերի ներկայացրած երկու դատական հայցերի բողոքարկումը, որոնք փոխհատուցում էին պահանջում Թուրքիայի Հանրապետությունից և նրա երկու բանկերից՝ իրենց ունեցվածքի բռնագրավման համար Հայոց ցեղասպանությունից կարճ ժամանակ անց:
«Վարչապետը սկզբից փորձում էր ցույց տալ, որ աղբահանության խնդրից տեղյակ չէ, բայց հետո նախկին պաշտոնյաներից մեկի եղբորն էր ակնարկում, չնայած որևէ լուրջ քրեական գործ այդ ուղղությամբ չի հարուցվել, որևէ մեղադրանք չի առաջադրվել: Այսինքն՝ բամբասանքի մակարդակով քննարկում էր իրականացվում: Այս հանրահավաքային ոճն իրենց աշխատելաոճն է բոլոր բնագավառներում»:
Հնդկաստանում ավելի քան 270 մարդ է զոհվել վերջին երկու շաբաթում երկրի մեծ մասում չդադարող ջրհեղեղների հետևանքով, որոնք պայմանավորված են առատ մուսոնային անձրևներով:
«Ես մշտապես ասել եմ և հիմա էլ ասում եմ, որ երկրորդային նշանակության պատժամիջոցները նաև Հայաստանին են հարվածում, և չմոռանանք, որ Հայաստանում արդեն կան կազմակերպություններ, որ արդեն հայտնվել են պատժամիջոցների տակ, մասնավորապես՝ «Mahan Air», «Մելլաթ Բանկ» ընկերությունների ներկայացուցչությունները»: