
«Ես հասա նրան, որ ՆԱՏՕ-ն 100 մլրդ դոլար ավելի է վճարում». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իշխանության գալուց հետո իր ձեռնարկած միջոցների արդյունքում Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող պետությունները լրացուցիչ 100 մլրդ դոլար են հայթայթել պաշտպանության համար: Այս մասին նա հայտարարել է Նյու Հեմփշիրի նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ:
«Ես հասա նրան, որ ՆԱՏՕ-ն 100 մլրդ դոլար ավելի է վճարում: Նրանք չէին վճարում, նրանք խախտում էին իրենց հանձնառությունները»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:
«Շատ երկրներ չէին վճարում այնքան, որքան պարտավոր էին»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ հավելել է նա: