
ԱՄՆ-ի պատժամիջոցները գրեթե 1 մլրդ դոլարով ավելացրել են ռուսական նավթընկերությունների եկամուտները

Իրանի եւ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները հանգեցրել են ռուսական անմշակ նավթի մակնիշի պահանջարկի մեծացման՝ ավելացնելով ՌԴ-ի նավթ արտահանողների եկամուտները: Այս մասին գրել է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի նավթընկերություններն առնվազն 905 միլիոն դոլարի չափով լրացուցիչ եկամուտ են ստացել 2018 թվականի նոյեմբերից մինչեւ 2019 թվականի հուլիսն ընկած ժամանակամիջոցում:
«Հաշվարկը հիմնված է Brent-ի նկատմամբ Urals մակնիշի սպրեդի տարբերության վրա՝ հնգամյա ժամանակաշրջանի միջին ցուցանիշի համեմատությամբ»,- պարզաբանում է գործակալությունը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ամերիկյան պատժամիջոցները մեծացրել են ռուսական նավթի պահանջակը ՕՊԷՔ-ի երկրների եւ նրանց գործընկերների հանույթի կրճատման ֆոնին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: