
«Ատրճանակը չէ, որ սեղմում է հրահանը, այլ մարդը, որը բռնում է ատրճանակը». Թրամփն առաջարկել է ԱՄՆ-ում հրաձգության խնդիրը լուծել հոգեբուժարաններն ավելացնելով

Ամբողջ երկրում նոր հոգեբուժական հիվանդանոցների կառուցումը կարող է հաղթահարել ԱՄՆ-ում զենքի կիրառման հետ կապված բռնությունը: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ատրճանակը չէ, որ սեղմում է հրահանը, այլ մարդը, որը բռնում է ատրճանակը»,- ասել է Թրամփը՝ ընտրողների առջեւ ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում կայացած հանրահավաքում:
Նա խոստացել է «լրջորեն մտածել» երկրում հոգեբուժարանների քանակի ավելացման մասին:
Նրա կարծիքով՝ «հոգեպես անառողջ եւ վտանգավոր մարդկանց» անհրաժեշտ է «հեռացնել փողոցներից», որպեսզի նրանց մասին հարկ չլինի «խիստ անհանգստանալու»:
Ըստ որում Թրամփն ընտրողներին հավաստիացրել է, որ միշտ կպաշտպանի երկրի քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը, որը երաշխավորված է ԱՄՆ-ի Սահմանադրության Երկրորդ ուղղմամբ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: