
Թուրքիայի պետական կառույցների կայքերը հայտնվել են հաքերների թիրախում

«Cloud Atlas» կոչվող ցանցահենների (հաքերների) խումբը վերջին շրջանում հարձակման է ենթարկել Թուրքիայի պետական ֆինանսական և ավիացիոն, ինչպես նաև՝ կրոնական հաստատություններին պատկանող կայքերը։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել են «Kaspersky» կիբերանվտանգության ընկերության մասնագետները։
Հարձակումների թիրախում են հայտնվել նաև Պորտուգալիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Աֆղանստանի և Ղրղզստանի նմանատիպ կառույցները։ «Cloud Atlas» հաքերային թիմն իր գործունեությունը սկսել է 2014թ․։