Զովունու զորամասի դիմաց բшխվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը․ վերջինը բшխվել է բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակներին և տապալել այն
Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Զովունու զորամասի դիմաց, բախվել են 40-ամյա Դավիթ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 51-ամյա Կամո Հ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակներին և տապալել այն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։



