
Ջիբրալթարում ազատված իրանական նավթատար նավը փոխել է անվանումը

Ավելի քան մեկ ամիս տեւած կալանումից հետո Ջիբրալթարի իշխանությունների կողմից ազատված Grace 1 իրանական նավթատար նավը Միջերկրական ծով կուղեւորվի այլ անվանման ներքո:
Այդ մասին հայտնել է Իրանի Նավահանգիստների եւ նավագնացության կազմակերպության փոխղեկավար Ջալիլ Էսլամին:
«Grace 1 լցանավը դրա սեփականատիրոջ պահանջով Միջերկրական ծով կուղեւորվի Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի ներքո՝ անվանումը փոխելով Adrian Darya»-ի»,- Էսլամիի խոսքը մեջերում է իրանական հեռուստատեսությունը:
Նա հավելել է, որ Adrian Darya»-ն նավարկությունը կսկսի լցավորումից հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: