
Չեռնոգորիայում ծխելու արգելք են սահմանել ռեստորաններում և սրճարաններում. օրինախախտներին սպառնում է տուգանք 20.000 եվրոյի չափով

Չեռնոգորիայում օգոստոսի 14-ին ուժի մեջ է մտել փակ հասարակական շենքերում, ներառյալ ռեստորաններում եւ սրճարաններում, ծխելու արգելքի մասին օրենքը: Փաստաթղթի համաձայն՝ օրինախախտներին սպառնում է տուգանք 20 հազար եվրոյի չափով: Այդ մասին հայտնել է RTCG ազգային հեռուստատեսությունը:
Նշվում է, որ այսուհետեւ երկրի քաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին արգելվում է ծխել փակ աշխատանքային եւ հասարակական շենքերում, ինչպես նաեւ սրճարանների, բարերի եւ ռեստորանների ցանկացած շենքում: Օրենքը վերացնում է բոլոր նախորդ նորմաները, որոնք թույլ էին տալիս ռեստորանի սրահի մի մասը լրացուցիչ տուրքի դիմաց առանձնացնել ծխողների համար: Այժմ ռեստորաններում ծխել կարելի է սոսկ հատուկ հատկացված սենյակում, որը լիովին մեկուսացված է գլխավոր հարկաբաժնից:
Ծխելու արգելքի մասին օրենքը երկրի խորհրդարանն ընդունել է հուլիսի 31-ին: Խիստ միջոցների գլխավոր պատճառներից մեկը դարձել են բազմաթիվ քաղցկեղային հիվանդությունները, որոնց պատճառը վնասակար սովորությունն Է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: