Բաժիններ՝

ԱՄՆ-ը 4,3 մլրդ դոլարով կկրճատի միջազգային օգնության ծախսերը. Politico

Սպիտակ տունը մտադիր է ավելի քան չորս միլիարդ դոլարով կրճատել ԱՄՆ-ի միջազգային օգնության ծախսերը: Այդ մասին գրել է Politico հրատարակությունը: Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրների տվյալներով՝ համապատասխան նախագիծը պատրաստել է Սպիտակ տան բյուջետային վարչությունը:

Այդ փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծախսերը կկրճատվեն 2,3 միլիարդ դոլարով, իսկ միջազգային օգնության ծրագրերը, որոնք իրականացվում են Պետդեպարտամենտի շրջանակներում, պակաս կստանան երկու միլիարդ դոլար:

Բյուջեի ուղղումները կարող են Կոնգրես ուղարկվել հաջորդ շաբաթվա սկզբին: Օրենսդիրների տնօրինության տակ կլինի 45 օր, որպեսզի հավանություն տան նախագահի առաջարկած փաթեթին կամ մերժեն այն:

Սակայն, ինչպես նշում Է թերթը, քննարկման ժամանակ վիճելի հիմնադրամները մնում են սառեցված, իսկ սեպտեմբերի 30-ից հետո, երբ ԱՄՆ-ում լրանում է ֆինանսական տարին, դրանք ավտոմատ կերպով կլուծարվեն:

Roll Call պորտալը, վկայակոչելով աղբյուր, հայտնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է վերջ դնել այն ծախսերին, որոնց նպատակն ինքը երկրորդական է համարում ԱՄՆ-ի համար:

Նյութում նշված է, որ միջազգային օգնության ծախսերի կրճատումը չի վերաբերի այն նախագծերին, որոնք համակարգում են Թրամփի դուստր Իվանկան եւ փոխնախագահ Մայք Փենսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս