Բաժիններ՝

Դատարանը կալանքի տակ թողեց Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին

Ղրղզստանի դատարանը փակ նիստում չի բավարարել երկրի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պաշտպանության խնդրանքը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:

Բիշքեկի քաղաքային դատարանի նիստը՝ նվիրված Աթամբաեւի փաստաբանի կողմից նրա ձերբակալման որոշման գանգատարկմանը, տեղափոխվել էր Ղրղզստանի անվտանգության պետական կոմիտե: Աթամբաեւին կասկածում են մի քանի ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ օգոստոսի 7-8-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանության փորձի, ինչպես նաեւ կոռուպցիայի մեջ՝ Բիշքեկի ջերմաէլեկտրակենտրոնն արդիականացնելիս եւ ջերմակենտրոնին ածուխ մատակարարելիս:

Բացի այդ, պետության նախկին ղեկավարին կասկածում են անօրինական հարստացման, փողերի լվացման եւ լեռնարդյունահանման ճյուղում թույլատրագրեր տալիս կոռուպցիայի մեջ:

Նաեւ Աթամբաեւին վերագրում են Բիշքեկում «Ֆորում» շենքի անօրինական սեփականաշնորհումը, որտեղ գտնվում են նրա կողմից հիմնված Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանը եւ նրան պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքը, ինչպես նաեւ Կոյ-Տաշ գյուղում անօրինականորեն հողամաս ձեռք բերելը: Բացի այդ, նախկին նախագահին կապում են վեց տարի առաջ քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաեւի անօրինական ազատման հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս