ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 14-ին ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:
Ճապոնիայում առնվազն 23 մարդ է մահացել, եւս գրեթե 13 հազարը ջերմահարվածներով հոսպիտալացվել անցյալ շաբաթվա ընացքում: Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի գլխավոր հրշեջ վարչությունը, որը կատարում է արտակարգ իրավիճակների նախարարության եւ շտապ օգնության գործառույթները:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա ակնհայտ քաղաքական դրդապատճառներով ձերբակալություն է»:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 14-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոային:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ակնհայտ է, որ տվյալ հանձնարարականը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից»:
ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը կոչ է արել Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսին՝ հրաժարվել հանրապետության գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցելուց եւ անցնել ընդդիմության կողմը:
Արդյո՞ք ԱՆ-ն որևէ տարբերություն չի նկատում միջազգային փորձում առկա կենսաթոշակային տարիքի վրա հասնելու կամ վաղ կենսաթոշակի անցնելու հիմքով սոցիալական երաշխիքների տրամադրման, և նախագծով կարգավորված՝ մինչկենսաթոշակային տարիքի լրանալը աշխատանքից հեռացած դատավորների համար սոցիալական երաշխիքների նախատեսման միջև։
Առանց Մինսկի համաձայնագրերի կատարման Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունները կլինեն «ոչ այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք դրանք տեսնել»: Այդ մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Եվրամիությունը չի ձգտում փոխհամաձայնության հասնել Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի առանձին դրույթների վերանայման հարցում: Այդ մասին օգոստոսի 14-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը Facebook-ում առցանց-տեսահեռարձակման ընթացքում պատասխանել է ինտերնետ-օգտատերերի հարցերին:
Թեհրանը պատրաստ է դիմել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունների կատարումը կրճատելու երրորդ քայլին, եթե համաձայնագիրն ստորագրած մյուս երկրների կողմից դրա կատարման հետ կապված իրադրությունը չփոխվի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրանքներ են առաջադրվել եւս երկու քրեական գործով: Այդ մասին հայտնել է 24.kg-ն: Փաստաբան Սերգեյ Սլեսարյովի տվյալներով՝ նոր մեղադրանքները վերաբերում են Բիշքեկի ջերմաէլեկտրակենտրոնի արդիականացման եւ այն շենքի սեփականացման հետ կապված քրեական գործերին, որտեղ գտնվում Էր պետության նախկին ղեկավարի գրասենյակը:
«Օգոստոսի 12-ին աշխատակիցներից մեկը զանգով պահանջում է, որ վկայականս հանձնեմ: Բարձրանում եմ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի մոտ՝ պարզաբանում ստանալու: Պարոն Գալստյանն ասում է՝ Ձեր հետ չենք ուզում շարունակել աշխատանքը, և այլ առաջարկ չունենք, հետևաբար՝ ազատված եք աշխատանքից, այսքան բան:
«Կրոսա» թայֆունը, որը Խաղաղ օվկիանոսի կողմից շարժվում է Ճապոնիայի ուղղությամբ, կարող է իր հետ ռեկորդային մակարդակի տեղումներ բերել: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտարարել է երկրի օդերեւութաբանության ազգային վարչությունը:
«Այդ հոդվածում դրվագ կար, որ Արցախից զորք է բերվել և տեղակայվել է նախագահական նստավայրում։ Այսօր, փառք Աստծո, կա շատ լավ հնարավորություն այդ հանգամանքը ճշտելու։ Եթե կարծում եք, որ ճիշտ են ասում, ապա կարող եք ստուգել պետական պահպանության ծառայության ղեկավար Հայրապետովից, որն այդ ժամանակ նախագահականում ծառայություն էր իրականացնում։ Նրանից կարող եք այդ ամենը հարցել, մինչև մենք իրեն դատարան կհրավիրենք և այդ հարցերը դատարանում կտանք»,- նշեց Հ. Ալումյանը։
ճռաբեկ դատարանը օգոստոսի 6-ին մուտքագրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը:
Պետությունն աջակցություն կցուցաբերի 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներին։ Օգոստոսի 8-ին Կառավարության նիստում սահմանվեց նրանց աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումի քննարկման կարգը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
Առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի համապատասխանի 2016 թվականի հանրաքվեի արդյունքին, քանի որ այդ սցենարը մեծամասնության ընտրությունը չէ: Այս մասին իր հոդվածում գրել է Միացյալ Թագավորության ֆինանսների նախկին նախարար Ֆիլիպ Համոնդը, որից օգոստոսի 14-ին քաղվածքներ է հրապարակել The Times թերթը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համաձայնագիր են ստորագրել երեք երկրների էներգահամակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) համատեղ մշակման մասին: Այդ մասին ասված է «Համակարգային օպերատորի» (ՌԴ էներգահամակարգի դիսպետչերի) հաղորդագրության մեջ:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, օտարերկյա գործընկերներն իշխանություններին տրվել են այդ քարտ-բլանշը, սակայն դեռ անհայտ է փոխարենն ինչ են պահանջել:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Արդարադատության նախարարությանը վերագրվող՝ դատավորների հրաժարականի մասին հայտնի նախագիծը խտրականության տարր է պարունակում…
Առօրյա կյանքում քաղաքականություն ասելով՝ հասկանում ենք ցանկացած ամուր նպատակամղված գործունեություն այլ մարդկանց հանդեպ` պետության ղեկավարի գործունեությունից մինչև խելացի կնոջ և ամուսնու հարաբերություններում:
Նա հիշեցրեց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցներից մեկը, որի վերաբերյալ պաշտպանական խումբը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, և այս պահին դեռևս պարզ չէ, թե այն ինչ ընթացքի մեջ է։ Այդ հարցազրույցում Գ. Ջհանգիրյանն ասել էր, որ Քոչարյանի գործը ՍԴ-ն չի քննի, կամ, առնվազն, եթե քննի, ապա ոչ այսօրվա դատավորներով։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շահերը քաղաքացիական գործեր քննող դատարանում այսուհետ կներկայացնի փաստաբան Անահիտ Սարգսյանը։
«Աշխատանքային փորձն ու գիտելիքը կարևոր չեն, դրանք հնացած են, հայկական մերիտոկրատիայի հիմքում այլևս նոր արժանիքներ են, իսկ հիմնարար սկզբունքը մնում է անփոփոխ. պոլի փեդ լինի, բայց մերը լինի»:
Պարսից եւ Օմանի ծոցերում կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ հայտարարությունները կարծեցյալ բնույթ են կրում եւ հազիվ թե իրագործվեն: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ բանակցային դինամիկ տեմպը շարունակական է, թվարկեց Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ այս տարվա ընթացքում ունեցած բոլոր հանդիպումները:
«Այն 19-20 հազար հայերը, որոնք ապրում են Ուրուգվայում, Հայաստանը կոչում են մայր հայրենիք: Նրանք ինտեգրված են Ուրուգվայի հասարակության մեջ՝ բազմաթիվ ուղղություններով. ունենք զբոսաշրջության նախարար, որը հայերի ժառանգ է, ունենք համալսարանի ռեկտոր, մարզիկներ, ձեռնարկատերեր, որոնք իրենց ներդրումն են բերել ազգային զարգացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոան: