Թեպետ գրառումս հրապարակային է, բայց վերաբերվում է մեր պայքարի այն ընկերներին, որոնց հետ ճանապարհ ենք անցել, տարատեսակ իրավիճակներ ենք հաղթահարել և ոչ միշտ ենք համաձայն եղել մեթոդների հարցում, բայց նպատակները եղել են նույնը:
Իրանի հետ համագործակցությունը ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է սրել Արեւմուտքի հետ հակասությունները, իսկ Միացյալ Նահանգներն ավելացնում է ճնշումը Թեհրանի վրա, Հայաստանին որեւէ օգուտ չի բերի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու պլանների կապակցությամբ: Այս մասին պետության ղեկավարը գրել է Twitter-ում:
Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետների պաշտոնանկությունը։ Թեմային արձագանքել են նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
Գործակալության տվյալներով՝ այս պահին տարահանվել է ավելի քան 9 հազար մարդ: Իշխանությունները չեն բացառում, որ շատ շուտով կկատարվի լրացուցիչ տարահանում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել այն մասին, թե որ դատավորին է մակագրվել Ռ․ Քոչարյանի գործը։
Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է։ Դա նշանակում է, որ եթե մեծամասնությունը տրոհվում է, ապա կառավարությունը կորցնելով խորհրդարանական մեծամասնությունը հրաժարական է տալիս ու եթե նոր խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, այսինքն՝ ԱԺ- ի վիճակի չի լինում կառավարություն ձևավորել խորհրդարանական ճգնաժամ է սկսվում, որն արտահերթ ընտրություններով է հանգուցալուծվում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Բրեգանսոնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին, վստահություն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում: Օգոստոսի 20-ին համապատասխան հայտարարությունը նա զետեղել է Twitter-ում:
«Բեքստոպի» (Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո ԵՄ-ի մաքսային միության եւ Եվրոպայի միասնական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի մնալու ռեժիմի) մասին հիշատակումը չի կարող ներառվել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմաններիվերաբերյալ համաձայնագրում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին փոխարինելու է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը, որն այս պահին գտնվում է ֆիզարձակուրդում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի հեճուկս այն տեղեկությունների, թե Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կալանավորելու քաղաքական որոշում է կայացվել, եւ երկուշաբթի նրան «կվերցնեն», երեկ նա չձերբակալվեց։
«Աժ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի հանք դառնալուն, կարող են, օրինակ, կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել: Ընթացակարգն ու առավել արդյունավետ կառուցվածքային ձևը թող Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքն ասի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Կոտայքում կայացած «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի» տնտեսական ֆորումին չի հրավիրվել Կոտայքի տեր ու տիրակալ Գագիկ Ծառուկյանը։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հրաժարվել է իր ունեցած բոլոր խորհրդականների ծառայություններից՝ անկախ նրանց կարգից եւ Պաղեստինի ղեկավարին տրամադրվող կոնսուլտացիաների որակից: Այդ մասին հայտնել է Wafa գործակալությունը:
«Եվ դա, իհարկե, զգալի խափանումների կբերի թե՛ քաղաքացիների, թե՛ բիզնեսի համար, եւ դա կունենա լուրջ բացասական տնտեսական էֆեկտ, որը շատ ավելի ուժեղ կլինի Միացյալ Թագավորությունում, քան եվրամիությունում»,-ասել է Բերտոն:
«Կարծում եմ՝ Մոսկվայի որոշումը պարզ է, այն նույնիսկ չի կարելի անվանել «քաղաքական»: Տարօրինակ կլիներ, եթե հակառակը՝ Ռուսաստանն արտահանձներ մի անձնավորության այն վերնախավից, որի հետ նա այդքան երկար և ավանդաբար գործ է ունեցել Հայաստանում»:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունը հրաժարվում է տրամադրել և հրապարակել Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի և ձախողված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնազերծված փաստաթուղթը՝ հիմնավորելով այն գաղտնիությամբ»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պարզաբանում է հրապարակել ներքին հակասությունների և դատական համակարգի գործունեության արդյունավետության հետագա ռիսկերի մասին։
«Եթե Փաշինյանը շարունակի այսօրվա տեմպերով, այսինքն՝ չունենա շոշափելի արդյունքներ, ապա այլ ուժերի հասարակական պահանջն էլ ավելի կավելանա: Ինչքան Փաշինյանի վարկանիշն իջնի, այնքան մեծանալու է այլ ուժերի պահանջարկը»:
Մարտի մեկի գործով առանցքային մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայեցի Փաշինյանի ֆուտբոլային մոտ երկու խաղակես տևած եթերը և եկա հետևյալ եզրակացության»:
ԱՄՆ-ի եւ Գերմանիայի հարաբերությունները գտնվում են «հատակում» կողմերի միջեւ մի շարք հարցերի շուրջն առկա տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտնել է գերմանական Der Spiegel հրատարակությունը:
Արցախում նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական տարբեր շրջանակներից սկսել են հասարակական կարծիքի ուսումնասիրություն կազմակերպել՝ գնահատելու այս կամ այն թեկնածուի ուժերը:
Ամերիկյան ընկերությունները Huawei Technologies Ltd չինական ընկերության հետ գործեր վարելու թույլատրագրի երկարացում կստանան 90-օրյա ժամկետով: Այս մասին Fox Business Network հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը:
Տավուշի մարզի հյուսիսային հատվածում հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողության իբրեւ արդյունք 140 հեկտար տարածք ազատագրվել է եւ անցել հայկական ուժերի վերահսկողության տակ։ Գործողությունը եղել է հակադարձություն, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը:
«Էդ ո՞նց է եղել է՝ ՀՔԾ-ի նյութերը հայտնվել են BBC-ում, իհա՛րկե, եթե անվանգությունը զբաղվի ՀԴՄ-ներով, քննիչի չհրկիզվող պահարանից էլ BBC կհասնեն էդ նյութերը»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Չինաստանն իր շահերը պաշտպանելու համար պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից Տայվանին սպառազինությունների նոր խոշոր խմբաքանակի մատակարարման դեպքում:
Տեղեկություններ են շրջանառվում, ըստ որի՝ ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանությունների կողմից արվող այն առաջարկը, ըստ որի՝ իրենց հրաժարականի դեպքում առաջարկվում է ցմահ աշխատավարձ և սոցիալական երաշխիքներ, ինչպես նաև սպառնալիք՝ հրաժարական չտալու դեպքում քրեական հետապնդման ենթարկվելու հեռանկարով։