Աֆղանստանից Թուրքիա ապօրինի միգրացիան հետզհետե ինտենսիվանում է։ 2019թ․ առաջին 7 ամիսների ընթացքում այս երկրից 76․898 մարդ է ներգաղթել Թուրքիա։
Ըստ նրա՝ Ն.Փաշինյանի խոսքում հնչած մտքերը, որ Արցախն ինքնուրույն սուբյեկտ է, պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ և «Արցախը Հայաստան է, և վերջ», որևէ ձևով չեն հակասում հակամարտությունը խաղաղ ձևով լուծելու հայկական կողմի պատրաստակամությանը:
Փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ մարտի 1-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի։
Հայաստանում վերջին քաղաքական փոփոխությունները բացահայտ հարցականի տակ են դրել Երևանի ու Մոսկվայի ավանդական ամուր հարաբերությունները՝ մեծացնելով հնարավորությունը, որ այլ ուժեր կարող են լցնել այդ ճեղքը։
Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ծառայությունը՝ Eurostat-ը, հրապարակել է «Կայուն քաղաքներ ու հասարակություններ» զեկույցը: Զեկույցից պարզ է դարձել, որ կյանքի որակի շարք ցուցանիշներով Թուրքիան վերջին տեղում է Եվրոպայում:
ING Group նիդեռլանդական ֆինանսական կոնգլոմերատի բրիտանացի վերլուծաբանները գտնում են, որ Մեծ Բրիտանիայում նոր համընդհանուր ընտրությունների անցկացման հավանականությունը՝ կապված Եվրամիությունից երկրի դուրս գալու հետ, կազմում է 40 տոկոս:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ժողովուրդը պետք է առերեսվի իր իրական «հերոսի» հետ»:
Այս տարվա հուլիսին միջին ջերմաստիճանն աշխարհում կազմել է Ցելսիուսի 16,7 աստիճան, ինչն ամենաբարձր ցուցանիշն է օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ: Այստեղ նոր բան չկա»:
Եվրոպայի խոշորագույն տուրօպերատորը՝ գերմանական TUI Group-ը, հայտնել է, որ Boeing-737 MAX ինքնաթիռների օգտագործումն արգելելու պատճառով եռամսյակային շահույթը, նախքան հարկերի եւ տոկոսների վճարումը (Ebit), նվազել է 85 տոկոսով:
Ռուսաստանը մյուս պետություններից առավել հաճախ է հիշատակվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներում:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրային էմոցիայի բարձր եռման աջակցությամբ պետության ղեկը զավթած արկածախնդիր-ամբոխավարը սեփական ձախողումները քողարկելու, իր եւ այլոց «էմոցիոնալ ապրումները» տեղը պահելու եւ օրեցօր աճող հիասթափության ալիքը ցրելու նպատակով կարծես թե նոր՝ տաք-տաք «reality show»-ներ է մատուցելու «դաժան տեսարանների» սիրահարներին եւ քֆուրչի աղջիկներին ու տղաներին, որոնք «էլի, էլի» են գոռում»:
Իրանը ցածրհարստացված ուրանի պաշարները հասցրել է 370 կիլոգրամի:
Գերմանիայի կառավարությունը 2018թ․ ընթացքում արտոնել է Թուրքիային 216 մլն եվրո ընդհանուր արժողությամբ երկակի նշանակության (և ռազմական, և քաղաքացիական) ապրանքների վաճառքը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանին երեկվա ՔՊ պատգամավորների և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումից մանրամասներ հայտնի չեն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վ. Կոստանյանը։
Արցախում երեկ մեկնարկել է սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը։ Շուրջ 228 համայնքներում առաջադրվել են 415 համայնքի ղեկավարի և 2573 ավագանու անդամի թեկնածուներ:
Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ հիմնել է նոր հեռուստաընկերություն՝ «Մտավարի արխի» (գլխավոր ալիք):
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկար մտածում եմ, թե Ամուլսարի հանքի վերագործարկման աղմուկն ու դժգոհությունը ի՞նչ տեղեկատվական առիթով, կամ ի՞նչ գործողություններով հնարավոր կլինի խլացնել։
Ստեղծված իրավիճակը խճճված է, ունի բազմաթիվ շերտեր, և մենք պարտավոր ենք հարցին մոտենալ պետության նկատմամբ գերագույն պատասխանատվության, կորուստների և ձեռքբերումների իրական գնահատման դիտանկյունից, գործընթացների և ռիսկերի՝ մեր կողմից կառավարման հնարավորություններից ելնելով։
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է՝ պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար:
Այս պահի դրությամբ հանքի չշահագործման հիմք, բացի այն, որ ոչ մեկս չենք ուզում նոր հանք բացվի, չկա։ Բայց կան հիմքեր հնարավոր խնդիրների դեպքում արագ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հատուկ, բայց անհույս հիշեցում… Քաղաքականության մեջ վերջին փամփուշտը պահում են սեփական քունքի համար…»:
Մեր հայրենիքը շատ բան է տեսել, բայց փորձադաշտ չէ կենսագրություն հորինողների, արժեքներ չունեցողների, սեփական բարդույթներն ու ինքնահաստատման հիվանդագին մոլուցքը սեփական երկրի ու ժողովրդի հաշվին բավարարողների համար…
Թուրքիայում 2019թ․ 2-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն շամանակահատվածի համեմատ աճել է 3.1 տոկոսով՝ հասնելով 12․8 տոկոսի։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակված տվյալներից։
Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված ուժեղ հրդեհի զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
«Սերժը պատրաստ է նստել։ Սերժը նստելու է ժողովրդի խաթր, որ 15 ամիս առաջ իր պաշտոնանկությունը ցնծացող հազարավոր մարդիկ հիպնոզից վերջապես դուրս գալու պատմական շանս ունենան»։
Սիրիայում անցկացվող բոլոր ռազմական գործողությունների համար պետք է նախապես թույլտվություն ստանալ պաշտոնական Դամասկոսի իշխանություններից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ հերթական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Էրդողանի՝ Եփրատի արևելքում նոր գործողություն սկսելու մտադրությանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ կառավարությանը շատ են քննադատում, որ տնտեսական հեղափոխություն են հռչակել, բայց քայլեր չեն իրականացնում, շոշափելի արդյունքներ չկան, այս քննադատություններին ի՞նչ կարձագանքեք:
2 շատ արագ հարց ՔՊ վարչության այն հարգարժան ընկերներին, ովքեր պնդում են, որ Լիդիանի առաջ կանաչ լույս վառելով` իշխանությունն ընդամենը իր իսկ հայտարարության տրամաբանությունն է ի կատար ածում (վարչապետի հուլիսի 6-ի խոսքի ուղիղ մեջբերումը` նկարում):
Վերջին օրերին համացանցում և ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե որոշ շրջանակների մոտ զայրույթ է առաջացրել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևոր տերերի կեցվածքը՝ հավելելով, որ շուտով կվերաակտիվացվեն «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման ոտնձգությունները: