Մահացել է Հոլանդիայի արքայադուստր Քրիստինան
Օգոստոսի 16-ի առավոտյան կյանքի 72-րդ տարում կյանքից հեռացել է Հոլանդիայի արքայադուստր Քրիստինան: Այս մասին հայտնել է Նիդեռլանդների կառավարության տեղեկատվական ծառայությունը: Քրիստինան ծնվել է 1947 թվականի փետրվարի 18-ին:
Մարեյկե անունն ստացած արքայադուստրը արքայադուստր Յուլիանայի եւ արքայազն Բեռնարդի չորրորդ եւ ամենակրտսեր դուստրն էր: Ավելի վաղ նա նոր անուն է ընտրել իրեն՝ Քրիստինա:
Նա Նիդեռլանդների գործող թագավոր Վիլեմ-Ալեքսանդերի հորաքույրն էր եւ Բեատրիքս նախկին թագուհու քույրը:
«Մենք վշտացած ենք մեր թանկագին քրոջ ու հորաքրոջ մահվան կապակցությամբ, նշվում է հաղորդագրության մեջ, որը տարածվել է թագավորական ընտանիքի անունից:- Քրիստինան հիանալի մարդ էր եւ շատ բարի սիրտ ուներ:
Իր երաժշտական տաղանդով նրան հաջողվել է հուզել բազմաթիվ մարդկանց հոգիները: Մենք բազմաթիվ հիանալի հիշողություններ ենք պահպանել նրա մասին»:
Արքայադուստրը հոլանդական թագավորական ընտանիքի՝ լայն հանրությանն առավել հայտնի անդամներից մեկն էր, քանի որ տակավին երիտասարդ հասակում հրաժարվեց գահի եւ հասարակայնության ուշադրության կենիտրոնում ապրելու հավակնություններից:
Նա ապրել է ԱՄՆ-ում եւ Իտալիայում, 1975 թվականին ամուսնացել է եւ երեք երեխա է ունեցել: 1996 թվականին ամուսնալուծվել է: Արքայադստերը հրաժեշտի փակ արարողությունը տեղի կունենա Նորդեյնդե պալատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: