ԵՄ-ն Իրանին կոչ է անում ձեռնպահ մնալ հետագա բոլոր այնպիսի միջոցառումներից, որոնք խախտում են միջուկային գործարքը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ է, որ իրեն կհաջողվի Եվրամիության հետ համաձայնության գալ հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում Միության կազմից գործարքով թագավորության դուրս գալու պայմանների շուրջը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանից պահանջել Է չճնշել ու չկռացնել իր երկրին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Սիրիայի Իդլիբ շրջանից դեպի Թուրքիա գաղթականների սպասվող հոսքի մասին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ վերջինիս պաշտպանների դիմումի քննությանն ընդառաջ՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի` այդ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ:
Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր կալանավայրից տեափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ ընդհանուր հետազոտման։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցել են Քրեակատարողական ծառայությունից:
«Թալիբան» արմատական շարժման ջոկատներն Աֆղանստանի արեւմտյան մասում հարձակում են գործել Ֆարահ քաղաքի վրա:
«Վարչապետը հույսը չի դնում միայն իր քաղաքական թիմի վրա, որովհետև պրակտիկան ցույց տվեց, որ այդ քաղաքական թիմը ոչ միշտ է սարի պես կանգնած լինում վարչապետի մեջքին: Դրանով է պայմանավորված, որ վարչապետը սկսել է բանակցություններ վարել որոշակի մարգինալացված ուժերի հետ, կամ գուցե բացատրության կարիք կա. բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ անհասկանալի է իշխանության դիրքորոշումը»:
«Սիրիայի հարցը մեզ համար առավել զգայուն հարց է, որը մենք արտահայտում ենք մեր մարդասիրական առաքելության գործառույթն իրականացնելով, որն ընդգծում է մեր գերակայությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով սիրիական զարգացումներին, հայ-իրանական հարաբերություններին:
Անդրադառնալով տարածված խոսակցություններին, որ ՍԴ որոշումը դեռևս չի նշանակում, որ Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվելու է, Արամ Վարդևանյանը նկատեց՝ նման կարծիք ունեցողներին պետք է հարցնել, թե ի՞նչ է նշանակում Սահմանադրության 27-րդ հոդվածի, այլ կերպ ասած՝ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու ազատության իրավունքը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է՝ ի՞նչ են զգում ուժային կառույցներում ծառայող սպաները, երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կառավարությունում ընդունում և փաստացի գործարքի է գնում ՊՊԾ գունդը գրաված և ահաբեկչության հետևանքով 3 ոստիկանի կյանք խլած խմբավորման ղեկավարների հետ:
Դանիա այցելելու Մարգրետե Բ թագուհու՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալ Թրամփին արված հրավերը մնում է ուժի մեջ:
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե երբ կարող ենք ակնկալել, որ համանախագահներն իրենց հայտարարություններում հիշատակեն ԼՂ հակամարտության կարգավորման 3 սկզբունքները, և առաջընթաց տեղի ունենա Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների ուղղությամբ, նախարար Մնացականյանը պատասխանեց, որ իրենք խոսում են իրենց գերակայությունների մասին, որոնց հիմքում դրված է երկու հարց՝ անվտանգություն և կարգավիճակ՝ ինքնորոշման իրավունքի արտահայտությունը, և հիմքում՝ անվտանգությունը:
««Սասնա Ծռերի» հետ երեկվա հանդիպումով Նիկոլ Փաշինյանն սկսեց շա՜տ վտանգավոր մեծ խաղ: Հայաստանի համար վտանգավոր»:
«Զոհրաբ Մնացականյանը ճիշտ է ասում։ Անկեղծ է ասում։ Ասում է նույն բանը, ինչ ես եմ ասում տարիներ շարունակ։ Եթե Մնացականյանը կամ Նիկոլ Փաշինյանը մի կարևոր բան ունենան ասելու Սպիտակ Տանը կամ Պետքարտուղարությանը, ապա որևէ խոչընդհոտ չի լինի այդ բանն ասելու համար»։
Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Գեորգի Գախարիան «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությանը մեղադրել էստելու մեջ եւ խոստացել է վերջ տալ նրան։
Սա աբսուրդ է, որում ապրում ենք մենք արդեն մեկուկես տարի: Այն դեպքում, երբ նոր Հայաստանը, ժողովրդավարական ու համամարդկային արժեքներ որդեգրած Հայաստանը պետք է բառի բուն իմաստով բացվեր աշխարհի առաջ, պետք է նորովի հաղորդակցվեր աշխարհի հետ ու աշխարհը պետք է բերեր Հայաստան՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով: Մինչդեռ մենք անցած մեկուկես տարիների ընթացքում տեսել և տեսնում ենք վախվորած, զգուշավոր արտաքին քաղաքականություն՝ ռուսական ընդգծված ուղղվածության դոմինանտությամբ:
«Խմբակցության հետ քննարկվել է Ամուլսարի հարցը, լսվել են կարծիքները, և ներկայացվել է առկա իրավիճակը: Եզրահանգում չկա, որ եզրահանգում լինի, հանրությունը դրա մասին կիմանա»,- «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք տեսնում ենք, որ ռևանշի ուժերը, որոնք, իհարկե, դեռ առանձին վտակներ են, փորձում են կոնսոլիդացվել արդեն նոր դրոշի տակ՝ իրենց առաջ դնելով նոր գաղափարախոսական խնդիր: Սա մտահոգում է մեզ: Նրանք կարող են հեղափոխական արդյունքների արագությունից չբավարարված միամիտ մարդկանց դժգոհությունն օգտագործել և տանել դեպի հակահեղափոխական ռևանշի», – նշում է Գարեգին Չուգասզյանը:
Եվրամիությունը պետք է սովորի գործել «վստահ ու վճռական»՝ դիմակայելու համար Չինաստանին, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Կուբայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները համարել է անմեղ մարդկանց ահաբեկմամբ անօրինական քաղաքական նպատակների հասնելու փորձ:
Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարական է տվել:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը մտադիր է Միացյալ Թագավորության կազմից ինքնավարության դուրս գալու հարցի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման հասնել արդեն 2020 թվականին:
Պակաս զարհուրելի չէր հանդիպումից հետո Ժիրայր Սէֆիլյանի հարցազրույցում հնչող շեշտադրումները հանդիպման մասին: Տղերք, էն խոստացված 800 հեկտարի ազատագրումը ի՞նչ եղավ: Հիմա ո՞վ չի թողնում: Թե՞ կամուֆլյաժա-կալաշնիկովային կերպարանքով գրոհայինները պիտի դառնան Փաշինյանի իշխանությունը պահելու ահաբեկչական թևը և վերջին հույսը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Եվրամիությանն ուղղված սպառնալիքով։ Նա մասնավորապես հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսում նախատեսված անվտանգության գոտին չստեղծվի, ապա Թուրքիան կփոխի փախստականների հարցով իր քաղաքականությունը։
Հակաահաբեկչության բնագավառում Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունն օգնեց փրկելու ամերիկացիների կյանքեր:
«Բացառում եմ դրաման այս հարաբերություններում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԼՂՀ տարաձայնությունների մասին կարծիքներին:
Իրաքից դուրս եկած և Սիրայի Քամըշլը քաղաքով անցած ամերիկյան ավտոշարասյունը, որը բաղկացած է եղել 200 բեռնատար մեքենայից, նկատվել է թուրքերի կողմից: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը։ Ըստ հեռուստաալիքի՝ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել։