
Ամերիկյան ավտոշարասյունն Իրաքից անցել է Սիրիա

Իրաքից դուրս եկած և Սիրայի Քամըշլը քաղաքով անցած ամերիկյան ավտոշարասյունը, որը բաղկացած է եղել 200 բեռնատար մեքենայից, նկատվել է թուրքերի կողմից: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայի սահմանամերձ, քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբին շրջանից տեսասարքերով արձանագրվել է ամերիկյան բեռնատար ավտոշարասյան շարժը Սիրիայի տարածքում:
Աղբյուրը նշում է, որ բեռնատարները բեռնված են եղել զրահապատ մեքենաներով, վառելիքի բաքերով և այլն:
Թուրքական աղբյուրն այլ մանրամասներ չի ներկայացնում։