«Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ պարզաբանում հնչեց ՀՀ ԱԳՆ-ի կողմից, կարող ենք ասել, որ ուրեմն կար պարզաբանման կարիք, թե ինչ կոնտեքստում էին ասվել այդ տողերը, որոնք Ադրբեջանում բուռն արձագանքների արժանացան»:
«Դիտորդի կարգավիճակը մտցվել է մեկ նպատակով, որպեսզի Աֆղանստանը, Պակիստանը, որոնք աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ քաղաքական հովանոցի կարիք ունեն, նման կարգավիճակ ստանան: Ներկայումս ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարաններում այս փոփոխությունների վավերացման գործընթացն է գնում, ժամանակը կգա՝ կդիտարկենք հայտերը, կտեսնենք, թե ով նման ցանկություն կունենա, այս ուղղությամբ դեռ լուրջ առաջընթաց չկա, ՀԱՊԿ-ը, ի վերջո, ՆԱՏՕ չէ»:
ոգեբանական այսպիսի վիճակ է՝ Նիկոլը փորձում է հարթել նախկինում եղած նստվածքը, որպես փողոցից եկած ղեկավար՝ ի սկզբանե մերժված է ցանկացած քաղաքական էլիտայի կողմից և փորձում է ապացուցել, որ ինքը սիրում է Մոսկվային: Երբ իր այդ գեղջկական ժեստերը չեն անցնում, նա մանթրաժ է ընկնում, սկսում է տվայտվել, և իր քարոզչական թիմը սկսում է ինչ-որ թարախ բաներ գրել Մոսկվայի և Պուտինի մասին:
Յուրաքանչյուր հասարակության մոտ, անկախ քաղաքական համակարգից, հաճախ ենք հանդիպում, երբ քաղաքական գործընթացները կապվում են սեզոնային զարգացումների հետ․ ու «սեզոնային» մեկնաբանություններ ստանում։ Որպես կանոն՝ ամառային սեզոնին քաղաքական գործընթացները մի տեսակ «արձակուրդային» ռեժիմով են ընթանում, ասես յուրահատուկ «թայմ աութի» մեջ լինեն։
Այնուամենայնիվ, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը չի շահագործի Ամուլսարի հանքը։ Հայաստանի ներքաղաքական կյանքի այս կարևոր հանգույցը, թերևս, այդպես էլ փակ մնա։ Ամենայն հավանականությամբ, կրկին կնշանակվի հերթական անիմաստ փորձաքննությունը, որը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտա հերթական անգամ խուսափել հարցի լուծումից և հերթական անգամ հանքի շահագործումը հետաձգել։
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը՝ երկու երկրների դարավոր բարեկամության շրջանակում, ապա 168.am-ի խնդրանքով անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին՝ դրանք գնահատելով դրական:
«Երբ ես ասում էի, որ ներկայիս ԱԺ-ն չի արտահայտում իրական քաղաքական ներկապնակը, որ պառլամենտական ընդդիմության ճգնաժամ կա՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերները սրտնեղում էին, որոշները՝ հրապարակային պոլեմիկայի մեջ մտնում»։
«Հատուկ քննչականում հավաքվել են մարդիկ, որոնք կատարում են ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի կամքը, իսկ նա էլ կատարում է, մենք գիտենք, թե ում կամքը, կամայական մեղադրանք է սա։ Ես չեմ ասում, որ Մարտի 1 չի եղել, բայց այն մեղադրանքը, որը մեղսագրում են Ռոբերտ Քոչարյանին՝ տրամաբանություն չունի»,- եզրափակեց Ռուբեն Սահակյանը։
168.am-ը Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե նման հայտարարությունները կարո՞ղ են ինչ-որ կերպ ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ վարչապետը օրերս հանդիպել է Ժիրայր Սէֆիլյանի հետ:
«Շատ հեշտ է «բոբո» դառնալ, երբ երկրի ղեկավարի մասշտաբով կա հստակ հրահանգ՝ չսպանել իրենց: Հիմա էլ Սերժ Սարգսյանը չկա, որ ասի՝ չսպանեք: Հիմա ես վստահ եմ, որ, եթե իրենք ուժ կիրառեն՝ կստանան համաչափ կամ գուցե անհամաչափ պատասխան, որովհետև եզակի իրավիճակ իրենք ունեն, որ իրենց, մեղմ ասած, չեն սիրում ոչ միայն ՝քաղաքացիական հասարակության ինչ-որ սեկտորում, այլ նաև նրանց նկատմամբ կա կոնսենսուսային հակակրանք ուժային մարմիններում»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քիչ առաջ միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։
«Վերջին մի ամսվա մեջ մի քանի դեպք է եղել, երբ մեր երկրի ղեկավարությունը փորձում է Ռուսաստանին ինչ-որ բան հասկացնել: Դա Վիտալի Շիշկինին ապաստարան տրամադրելն է, դա Դանիել Իոաննիսյանի՝ Պուտինին կամեռում փակելու ցանկությունն է, դա «Սասնա ծռերի» հետ հանդիպումն է, որովհետև նրանք իրենց դրսևորել են՝ որպես ռուսաֆոբ: Չգիտեմ՝ ի՞նչ է ուզում հասկացնել Փաշինյանը: Գուցե դա Ամերիկա գնալուց առաջ ամերիկացիների աչքին բարձրանալ է, գուցե Վլադիմիր Պուտինի գալուց առաջ նրան «ատամներ ցույց տալ» է:
«Եթե այս հանդիպմամբ վարչապետը քաղաքական առումով ցանկանում է ցույց տալ, որ ունի ընտրություն նաև Արևմուտք, քանի որ «Սասնա ծռերի» անդամներն ընդգծված, երբեմն էլ՝ չափազանց են արտահայտվում Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և այլն մասին, ապա պարտադիր չէր նրանց հետ հանդիպել»։
«Դիմում եմ իրավապահ մարմիններին` համակողմանի քննություն անցկացնելու, հանցագործներին ու նրանց կատարածի մոտիվը բացահայտելու համար»:
«Օրենքի բացն առաջացրել է այսպիսի հետևանք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշման հայտնի հրապարակման հանգուցային դրույթներից մեկին՝ նշեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը:
Այսօր տեղի է ունեցել «Ադեկվադ» միաբանության հիմնադիր համագումարը: Առաջին նիստում միաբանության անժամկետ ղեկավար ընտրվեց Արթուր Դանիելյանը: Նրա խոսքով՝ իրենք չեն պատրաստվում իրենց քաղաքական թևով մասնակցել ընտրությունների և չեն ստանձնելու շարքային կուսակցության դեր:
«Ընդգծեմ, որ նույնիսկ Արդարադատության նախարարն էլ էր հստակ արձանագրել, որ ՍԴ որոշումները պարտադիր են և կատարման ենթակա են, ինչն, ի դեպ, ոչ թե նորարարություն է, այլ բնական երևույթ»:
«Սակայն, ի՞նչ կարող են նրանք անել, եթե իշխանությունները որոշում ընդունեն հօգուտ Lydian International-ի: Կա՛մ պետք է վերահաստատեն իրենց կարգախոսները, բողոքի ցույցերի հանեն մի քանի հազար մարդու, որպեսզի բռնեն ալիքը և միանան ցուցարարների շարքերին, կա՛մ միաձուլվեն և սպասեն հաջորդ ընտրություններում անփառունակ 2-3%-ին»,- գրել է նա:
«Ասում է այսպես՝ «Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող»:
Երեկ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, անկուսակցական Արման Բաբաջանյանը հայտարարել էր խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն չէր հստակեցրել` պատգամավորական մանդատը վայր կդնի, թե ոչ։
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հասարակության մի հատված մի քանի օրով կարող է դառնալ սահմանադրագետ, իրավաբան ու փաստաբան: Գրեթե նույն տրամաբանությունն է, երբ սահմանային լարվածության ժամանակ Հայաստանում ռազմական փորձագետների կտրուկ աճ է գրանցվում: Փաստաբան Լուսինե Սահակյանն այս միտումը նախ ազգային առանձնահատկության հետ է կապում:
Բահամներում «Դորիան» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր դատական հայց` ԱԺ աշխատակազմի դեմ: ԱԺ նախկին աշխատակիցները դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ին դատարան է դիմել Նելսոն Ստեփանյանը եւ հայց է ներկայացրել` ընդդեմ ԱԺ աշխատակազմի` պահանջելով, որ դատարանը ստիպի ԱԺ աշխատակազմին օրենքով սահմանված կարգով եւ չափով լրիվ վերջնահաշվարկ կատարել:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ասուլիսը` ուղիղ
Մի 10 տոկոս ավելի ձայն ունենալու ցանկությունն առավել մեծ էր, քան երկրում ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու նպատակը։ Եվ այժմ ունենք այն, ինչ ունենք։ Օրեր առաջ եղավ մանդատից հրաժարվելու դիմում, երեկ հնչեց խմբակցությունից դուրս գալու հայտարարություն։ Ո՞վ է հաջորդը։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես Սերժ Սարգսյանի օրոք, այսօր էլ իշխանությունների քարոզչության թիվ մեկ պատասխանատուն վարչապետի աշխատակազմի (նախկինում՝ նախագահի աշխատակազմի) «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց խմբակցությունը լքելու մասին։ Դեռեւս տասն օր առաջ մենք գրել էինք, որ նա կհեռանա «Լուսավոր Հայաստանից», մոտ ապագայում էլ մտադիր է քաղաքական ուժ ձեւավորել, սակայն Բաբաջանյանը մեր զրույցում շատ պինդ հերքել էր՝ ասելով, թե չկա նման բան․ ինքը «ԼՀԿ ֆրակցիայում իրեն շատ լավ է զգում»։
«Վերջերս 2 անգամ այցով եղել եմ Մոսկվայում, հանդիպումներ եմ ունեցել իմ նախկին կոլեգաների հետ, բավականին հարցեր ենք քննարկել, ունեմ իմ տեսակետը, բայց չեմ ուզում սպասվող հանդիպումներից առաջ որևէ տեսակետ հայտնել»,- 168.am-ի հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:
Վերջին օրերին հանրության ուշադրությունը սեւեռված է ՍԴ-ում ընթացող գործընթացների եւ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված որոշման վրա, որի վերաբերյալ փորձագիտական դաշտում հակասական մեկնաբանություններ են հնչում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ հանդիպումներն օրենսդիրի եւ գործադիրի անդամների հետ շարունակվում են: