
Փոմպեոն կարևորել է Ռուսաստանի հետ համագործակցության և երկխոսության պահպանումը

Հակաահաբեկչության բնագավառում Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունն օգնեց փրկելու ամերիկացիների կյանքեր: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Daily Signal հրատարակությանը տված հարցազրույցում:
«Ես շատ սերտորեն համագործակցել եմ (Ռուսաստանի հետ) հակաահաբեկչության բնագավառում: Մենք շատ սերտ համագործակցություն ենք ունեցել: Համոզված եմ, որ այդ սերտ համագործակցության եւ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք փրկեցինք ամերիկացիների կյանքեր»,- ասել է պետքարտուղարը:
Փոմպեոն նշել է, որ Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումն անհրաժեշտ է: «Ցանկացած հարաբերություններում կա այնպիսի տարր, որը ցույց է տալիս՝ սրանք այն բաներն են, որոնց շուրջ մենք համաձայն չենք, իսկ սրանք այն բնագավառներն են, որտեղ մեր շահերը համընկնում են, նույնիսկ այն դեպքում, երբ մեր արժեքները խիստ տարբեր են»,- ընդգծել է Փոմպեոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: