Բաժիններ՝

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Ֆրանսիայի նախագահի բանագնաց Ժան-Իվ Լե Դրիանը ժամանել է Լիբանան՝ քննարկելու Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) երկարատև տեղակայման հնարավոր այլընտրանքները։ Այդ խաղաղապահ առաքելության մանդատը լրանում է 2026 թվականի վերջին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Բաաբդա պալատում հանդիպումներից հետո բանագնացը կայցելի տեղահանվածների ապաստարաններ։

Այցը տեղի է ունենում Իսրայելի կողմից հարավային Լիբանանում ընդլայնվող գործողությունների մտահոգությունների ֆոնին։

Մեկ միլիոնից ավելի լիբանանցիներ տեղահանվել են մարտի 2-ին «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմի ընթացքում Իսրայելի հարձակումներից հետո։

Թեպետ ԱՄՆ միջնորդությամբ հունիսի 3-ին հայտարարվել էր Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի հաստատման մասին, սակայն իսրայելական կողմը հայտարարել է, որ իրենք շարունակելու են գործողությունները լիբանանյան տարածքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930