Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները հաստատել են Իրանի կողմից նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկման փաստը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սէֆիլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո խոսել էր նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ հիմա դրա կարիքը չկա:
«Ֆակսայ» հզոր թայֆունը, որը Ճապոնիայում մոլեգնել է լույս սեպտեմբերի 9-ի գիշերը, Տիբայի պրեֆեկտուրայում վնասել է երկրի խոշորագույն լողացող արեւային էլեկտրակայանը, որի բաղադրատարրերը գտնվում են ջրամբարի մակերեւույթին:
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրությունները չկայացած ճանաչելու «Ամցահարա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Աբխազիայի նախագահի թեկնածու Ալխաս Կվիցինիայի պահանջը եւ մերժել է այն:
Զիմբաբվեի կառավարությունը եւ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի ընտանիքն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ այն բանի շուրջը, թե որտեղ պետք է թաղվի պետության նախկին ղեկավարը:
Անցած շաբաթ սոցիալական ցանցերի հայկական տիրույթը փոթորկեց լուրն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն ապաստան է տվել Ռուսաստանում խարդախության մեղադրանքով բազմակի դատվածություն ունեցող, տարատեսակ խժդժությունների կազմակերպիչ, ազգայնական ռադիկալ գաղափարների դավանող, իրեն քաղհալածյալ համարող Վիտալի Շիշկինին։
Սիրիայի իշխանությունները դատապարտել են Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հյուսիսում համատեղ իրականացված պարեկությունը:
British Airways (BA) խոշորագույն բրիտանական ավիաընկերությունը, որը սեպտեմբերի 9-ին չեղարկել է գրեթե բոլոր չվերթները, պատրաստ է շարունակել բանակցությունները գործադուլավոր օդաչուների հետ:
Սա ուղղակի հերթական հանդիպում էր: Այսպես է որակում Նիկոլ Փաշինյան- «Սասնա ծռեր» հանդիպումն ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Այն պնդումն էլ, թե «Սասնա ծռերն» ահաբեկիչներ են, ինքը չի ընդունում:
«Պարոն Բաբաջանյանը հայտարարել է, որ դուրս է գալիս խմբակցությունից, կորոշի՝ մանդատը վա՞յր է դնում, թե՞ կպահի: Քանի դեռ նման որոշում չկա, ես հավելյալ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արման Բաբաջանյանի հայտարարությանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը քննարկում է մի քանի պլաններ, որոնք պետք է իրեն թույլ տան օրինական ճանապարհով շրջանցել Brexit-ի հետաձգման մասին օրենքի գործողությունը:
«Այս հանդիպումն այլ ներքաղաքական ազդակ էլ ունի, որ նա բռնի ուժով սպառնում է բոլոր այն ուժերին, ովքեր դուրս կգան պայքարելու այս իշխանության դեմ: Երկրորդ ազդակն այն է, որ նա այլևս չի հենվում «Իմ քայլի» վրա, փնտրում է այլ հենարան»:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը:
Այսօր Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև՝ պահանջելով անհապաղ դատական նիստ հրավիրել ու քննության առարկա դարձնել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ խափանման միջոց կալանավորման վերացման ու նրա նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման հարցերը։
Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար եւ նախկին վարչապետ Իվանե (Վանո) Մերաբիշվիլին մտադիր է ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել այն բանից հետո, երբ կազատվի բանտից:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կանխատեսելի է համարում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ զարգացումները: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր տպավորությամբ նման պրոցես պետք է լիներ:
Ստացվել է այնպես, որ այսօր ցանկացած հարց հասարակությունը բաժանում է ճամբարների՝ թշնամանքի ու ագրեսիվության եզրին։ Ամուլսարը, կոնվենցիան, դատավարությունները, Արցախը, մարտի 1-ը, Երևանի աղբը և այլն։ Գնալով ցանկը մեծանալու է։ Սա կայուն տեսակետներ չունեցող իշխանության, ինչպես նաև՝ տարի ու կես առաջ սկիզբ դրված ներքին պառակտման ու ներքին թշնամանքի մթնոլորտի ուղիղ արդյունքն է։ Պետության ամենակարևոր սենյակներում մշակվող սխալների հետևանքները սովորաբար պարզ և ուղիղ ազդեցություն են թողնում հասարակությունների վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտու ստեղծման աշխատանքների մասին:
Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ կառավարության ներկայացրած ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել. «Հենց առաջին օրն եմ ասել և կարող եմ գրել, ստորագրել. Տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, և տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այդ ծրագրով, այդ մոտեցմամբ»:
«Ուզում եմ Ջերմուկ քաղաքի մեր սիրելի հայրենակիցներին խնդրել, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս խնդրանքը մի քանի անգամ կրկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լույս սեպտեմբերի 9-ի գիշերը «Դորիան» փոթորիկը, որը մոլեգնել է Կանադայի ատլանտյան նահանգներում, առանց էլեկտրականության է թողել շուրջ 500 հազար տնային տնտեսություններ ու ձեռնարկություններ:
Թեհրանը հերքում է այն պնդումները, թե Իրանում գաղտնի միջուկային գործունեություն է կատարվում:
«Եթե այս իրավիճակը ճշգրիտ չկառավարենք, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացման, ինչի հետևանքները մենք բոլորս կարող ենք զգալ, այդ թվում՝ մեր կողմից ստացվող վարկերի տոկոսների արժեքների տրամաբանությամբ»:
Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե հաշվի չառնեն ժողովրդի կարծիքն ու Ամուլսարը շահագործվի, նա պատասխանեց. «Լավ բան չի լինի, մեր ժողովրդին ո՞նց կարող ենք հաշվի չառնել: Էսօր իշխանությունը կանգնած է լուրջ փաստի առաջ, որ ինքը, իհարկե, չի ուզում և՛ այնտեղ, և՛ ժողովրդին, դրա համար պետք է լիարժեք ուսումնասիրություն կատարվի, լսեն ժողովրդին»:
Դիարբեքիր քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Հասան Բասրի Գյուզելօղլուն հայտնել է, որ այդ քաղաքում տրանսպորտը առավոտյան ժամը 06:00-ից մինչև երեկոյան 18:00-ն դառնալու է անվճար:
Նիկոլ Փաշինյանը խնդրում է ջերմուկցիներին՝ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները:
Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը սեպտեմբերի 9-ին հայտարարել է, որ խոցել է իսրայելական անօդաչու, որը հատել էր Լիբանանի հետ սահմանը:
«Զրույց քաղաքացու հետ. կրկին Ամուլսարի մասին»:
Ճապոնիայում առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս 36-ը՝ տուժել «Ֆակսայ» թայֆունի հետեւանքով, որն անցած գիշեր մոլեգնել է երկրի կենտրոնական եւ արեւելյան տարածաշրջաններում:
Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը նախազգուշացրել է Իրանի շուրջը ճգնաժամի հետագա խորացման վտանգի մասին եւ Թեհրանին կոչ է արել լիովին կատարելու պարտավորություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում: