Ընտրություններում պատրաստվում է քվեարկել հարցվածների 82,2 տոկոսը, 14,1 տոկոսն էլ նշել է՝ ոչ մի դեպքում քվե չի տա ՔՊ-ին․ ՀՌԿԿ-ի հարցումը
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը հրապարակել է «Հանրույթը հունիսի. նախընտրական հարցում 2026» զեկույցը։
Կենտրոնը տեղեկացրել է՝ այս հետազոտությունն իրականացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի կողմից՝ կամավոր հիմունքներով, սեփական նախաձեռնությամբ և ինքնաֆինանսավորմամբ։
«Այս նյութում մենք ընտրությունների արդյունքներ չենք կանխատեսում։ Այստեղ ներկայացված են նախընտրական հարցման արդյունքները՝ պարզ, թափանցիկ և առանց ավելորդ աղմուկի։
Հարցումը չափում է հանրային կարծիքի պատկերը կոնկրետ ժամանակամիջոցում․ այն ցույց է տալիս, թե ինչ են պատասխանել հարցվածները հարցման իրականացման օրերին։ Սա կանխատեսում չէ՛»,- նշվում է կենտրոնի էջում։
Այսպես, ՀՌԿԿ-ն հարցումն իրականացրել է համակարգչային օժանդակությամբ, ընտրանքի ծավալ է նշվել 1,200-ը։ Հարցումներն իրականացվել են մայիսի 29-31-ը։
Պատրաստվո՞ւմ եք արդյոք քվեարկել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ հարցին ստացվել են հետևյալ պատասխանները․

Միանշանակ՝ ոչ- 5,3 տոկոս,
Ավելի շուտ՝ ոչ- 2 տոկոս,
Ավելի շուտ՝ այո- 7,3 տոկոս,
Միանշանակ՝ այո- 82,2 տոկոս
Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների միայն 3,1 տոկոսը, հրաժարվել է պատասխանել՝ 0,2 տոկոսը։
Գրանցված ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին եք պատրաստվում տալ Ձեր քվեն հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում՝ հարցին տրվել են հետևյալ պատասխանները․ նշվել է ընտրել պատրաստվողների ցուցանիշները․
Քաղաքացիական պայմանագիր – 24.2%
«Ուժեղ Հայաստան» – 5.3%
Հայաստան դաշինք – 2.3%
Բարգավաճ Հայաստան – 1.4%
«Բոլորի համար» – 0.9%
Հայաստանի շնորհապետական կուսակցություն – 0.7%
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»- 0.6%
Միասնության թևեր- 0.6%
Հանրապետություն- 0.4%
Նոր ուժ- 0.4%
Լուսավոր Հայաստան- 0.1%
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»- 0.1%
Ազգային ժողովրդավարական բևեռ- 0.1%
Չեմ քվեարկելու / Չկա այդպիսի ուժ- 1.0%
Դժվարանում եմ պատասխանել- 19.2%
Հրաժարվում եմ պատասխանել- 42.7%
Այլ- 0.1%
Գրանցված ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին ոչ մի դեպքում չեք տա Ձեր քվեն՝ հարցին ի պատասխան՝ ցուցանիշները բաշխվել են հետևյալ կերպ․

Քաղաքացիական պայմանագիր- 14.1%
Հայաստան- 12.4%
Ուժեղ Հայաստան- 4.7%
Բարգավաճ Հայաստան- 0.7%
Բոլորին դեմ եմ- 0.6%
Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն – 0.3%
Հանրապետություն- 0.3%
Լուսավոր Հայաստան- 0.2%
Հանուն Հանրապետության դաշինք- 0.2%
Միասնության թևեր- 0.2%
Ժողովրդավարական համախմբում- 0.1%
Նոր ուժ – 0.1%
Չեմ քվեարկելու / չկա այդպիսի ուժ- 8.0%
Դժվարանում եմ պատասխանել- 23.8%
Հրաժարվում եմ պատասխանել- 29.9%
Այլ- 4.6%
Կուսակցությունների և դաշինքների բաշխումը՝ ըստ ընտրել պատրաստվողների հայտնած հակվածությունների։
Արդյունքները ներկայացուցչական են քվեարկելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների նկատմամբ, 95% վստահության միջակայքով և +/-2,8% սխալի սահմանով։ Տարբերակները չեն ընթերցվել, ընդունվել է միայն մեկ պատասխան։
«Քաղաքացիական պայմանագիր»- կընտրի– 24.2% | չի ընտրի-14.1%
«Ուժեղ Հայաստան»- կընտրի 5.3% | չի ընտրի 4.7%
«Հայաստան» դաշինք- 2.3% | 12.4%
«Բարգավաճ Հայաստան»- 1.4% | 0.7%
«Բոլորի հետ եմ»- 0.9% | 0.6%
«Հայաստանի Շնորհապետական կուսակցություն»- 0.7% | 0.0%
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»- 0.6% | 0.3%
«Միասնության թևեր»- 0.6% | 0.2%
«Հանրապետություն»- 0.4% | 0.3%
«Նոր ուժ»- 0.3% | 0.1%
«Լուսավոր Հայաստան»- 0.1% | 0.2%
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»- 0.1% | 0.0%
«Ազգային ժողովրդավարական բևեռ»- 0.1% | 0.0%
«Հանուն հանրապետության» դաշինք- 0.0% | 0.2%
«Ժողովրդավարական համախմբում»- 0.0% | 0.1%
Չեմ քվեարկելու / չկա այդպիսի ուժ- 1.0% | 8.0%
Հրաժարվում եմ պատասխանել- 42.1% | 29.9%
Դժվարանում եմ պատասխանել- 17.0% | 23.8%
Այլ- 3.0% | 4.6%
Արդյո՞ք սպասվող ընտրությունները կլինեն ազատ և արդար՝ հարցին էլ հարցվածների 72,7 տոկոսը տվել է դրական պատասխան, 17,1 տոկոսը՝ բացասական, իսկ 9,7 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Պատասխանել հրաժարվել է 0,6 տոկոսը։

Հայաստանը շարժվում է ճի՞շտ ուղղությամբ, թե՞ սխալ ուղղությամբ՝ կենտրոնի վերջին հարցին էլ պատասխանելիս հարցվածների 22,1 տոկոսը նշել է սխալ ուղղության մասին, 53,4 տոկոսը՝ ճիշտ, դժվարացել է պատասխանել 22,9 տոկոսը։



