Բաժիններ՝

Դանիայի թագուհին հայտարարել է, որ երկիր այցելելու Թրամփին արված հրավերը մնում է ուժի մեջ

Դանիա այցելելու Մարգրետե Բ թագուհու՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալ Թրամփին արված հրավերը մնում է ուժի մեջ: Այդ մասին միապետը հայտարարել է մամուլի ասուլիսում, որի տեսագրությունը զետեղված է TB2 հեռուստաալիքի կայքում։

«Պատահում է, որ անհրաժեշտություն է ծագում չեղյալ հայտարարելու այցը, եւ այդ ժամանակ հարկավոր է նայել, թե հնարավոր է արդյոք այն կատարել ավելի ուշ,- պարզաբանել է թագուհին:- Ես հույս ունեմ, որ (այցը) տեղի կունենա ավելի ուշ, եւ որ նա (Թրամփը) կասի. «Այ, հիմա ես կարող եմ»: Քանի որ հրավերը մնում է ուժի մեջ»:

Օգոստոսի 18-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է Գրենլանդիան ձեռք բերելու հարցում: Դանիայի վարչապետ Մետտե ֆրեդերիքսենը եւ Գրենլանդիայի ներկայացուցիչները հրաժարվել են քննարկել ինքնավարության վաճառքի հարցը:

Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ հետաձգել է սեպտեմբերի 2 – 3-ը պլանավորված այցը Դանիա եւ Մարգրետե Բ թագուհու մոտ ընդունելությունը Գրենլանդիայի շուրջը երկխոսության հեռանկարների բացակայության պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս