Նրա խոսքով, որպեսզի չստացվի, որ կառավարությունը որևէ միջոց չի ձեռնարկում Մարտի 1-2-ին տուժածներին աջակցելու համար, այս գործողությունն արվում է ԱԺ ընդունած օրենքի հիման վրա, իսկ փոխհատուցման թեման կփակեն ՄԻԵԴ որոշումների հիման վրա, որպեսզի Մարտի 1-2-ին ներգրավված անձինք չորոշեն փոխհատուցման չափը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա՝ կապված միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արած հայտարարությունների հետ։
Եվրոպան ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական հարաբերություններում կարող է բախվել նույն այն խնդիրներին, որոնք ծառացել են Չինաստանի առջեւ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարել։
«Դորիան» փոթորիկը, որը գոյացել է Ատլանտյան օվկիանոսում եւ վերջին օրերին փոքր-ինչ թուլացել էր, վերստին սաստկացել է մինչեւ երրորդ աստիճան՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ հնարավորից, այն շարունակում է մոտենալ ԱՄՆ-ի ծովեզերքին:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են առեւտրական բանակցությունները վերսկսել հոկտեմբերի սկզբին Վաշինգտոնում:
Արտահանձնման մասին օրինագիծը, որն ամռան սկզբից զանգվածային բողոքներ առաջացրեց Հոնկոնգում, պաշտոնապես հետ կկանչվի հոկտեմբերին, երբ իր աշխատանքը վերսկսի Օրենսդիր խորհուրդը:
Ճապոնիայի Իոկոգամա քաղաքի երկաթուղային գծանցում գնացքը բախվել է բեռնատար մեքենայի:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի համաձայնել Մոսկվայի եւ Պեկինի մերձեցման քննադատների կարծիքին, որոնք Չինաստանը համարում են Ռուսաստանի «ավագ եղբայրը»:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները սեպտեմբերի 4-ի երեկոյան, ինչպես եւ սպասվում էր, չպաշտպանեցին հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը։
Բահամյան կղզիների իշխանությունները պարզել են, որ առնվազն 20 մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով:
Հայերիս քաղաքակրթական տեղի և դերի, ինքնության և արժեքային կողմնորոշման հարցերը պարբերաբար դառնում են եթե ոչ՝ հասարակական քննարկման, ապա՝ գոնե մտավոր կամ քաղաքական նեղ շրջանակների դիսկուրսի առարկա: Մասնավորապես, միանշանակ դատողություններ են արվում հայկական ու եվրոպական արժեքների գրեթե նույնական լինելու և մեր քաղաքակրթական պատկանելությունն այս թեզից բխեցնելու առումով:
Կառավարության եւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կողմից այն համարվեց անընդունելի եւ ներկայացվեցին մոտավորապես հետեւյալ հակափաստարկները (ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բան մոռացա նշել)՝
Թուրքիայի օդայի ուժերի ստորաբաժանումները Ռուսաստանի Գատչինա քաղաքում սկսել են վերապատրաստվել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը շահագործելու համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ սեպտեմբերի 6-ից Իրանը կվերսկսի գիտահետազոտական գործունեությունը՝ ուղղված ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների մշակմանը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գնալով շատանում են ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի կողմից այս կամ այն քաղաքական զարգացումների վերաբերյալ կատարվող մեկնաբանությունները։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ՀՀ պաշտպանության նախարարությունում լայնորեն քննարկվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարցը:
«Գերմանացի գործընկերները բազմիցս զգուշացրել են՝ որպես հումանիտար օգնություն՝ դեպորտ չեն անում միայն նրանց, որոնք ճանապարհին կմահանան, այսինքն՝ եթե բժիշկները երաշխավորում են, որ մարդը կարող է ճանապարհ անցնել, կհասնի Հայաստան, ուղարկում են»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում հանդիսավոր կերպով նշվեց Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով պաշտոնյաներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեհաստանում սեպտեմբերի առաջին օրերին 2 կարեւոր միջոցառում էր նախատեսված՝ սեպտեմբերի 1-ին Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին նվիրված միջոցառում եւ սեպտեմբերի 3-5-ը Կրինիցա Զրդույ քաղաքում 29-րդ միջազգային տնտեսական համաժողովը։ Տնտեսական ֆորումին Նիկոլ Փաշինյանը հրավիրված էր, իսկ 80-ամյակին՝ ոչ։ Հրավիրված չէր նաեւ Պուտինը։
«Փաստ» թերթը գրում է. «Թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր ՀՀ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հայտնի քվեարկության փաստին եւ նշել, որ այս առիթով նախագծին դեմ քվեարկած (հետագայում պարզվեց՝ սխալմամբ) Ռուբեն Ռուբինյանի եւ քվեարկությանը չմասնակցած Հովհաննես Իգիթյանի վարքագիծը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել ռուսական շրջանակներին։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ է խոսվում քաղաքական տարբեր կոնսոլիդացիաների ու կոնսենսուսների մասին, փորձագետներն ու մասնագետներն առիթը բաց չեն թողնում թեմայի հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ ու տարբերակներ ներկայացնել։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմաների շուրջ զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որը հայտնեց, որ այս պահի դրությամբ Վլադիմիր Պուտինի այցի եւ հնարավոր հանդիպումների հետ կապված մանրամասներ այնքան էլ հայտնի չեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխության գործին:
«Ես ուզում եմ ասել, որ ինձ և այդ մարդուն, որի մասին ասացիք, պետք չէ համեմատել, համեմատության եզրեր չկան: Նա մեղադրվում է՝ որպես հանցագործ, նույնիսկ Ռուսաստանը քաղաքական փախստականի կարգավիճակ չտվեց նրան, Հայաստանին չհանձնեց՝ առանց հիմնավորելու, խախտելով անգամ ՌԴ օրենսդրությունը, այդ մարդը ՌԴ-ի հետ կապ չունի»:
Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանջիևան մեծ լրագրողական հետաքննություն է իրականացրել և պարզել է, որ Ադրբեջանին պատկանող Silk Way Airlines ավիաընկերությունը մասնկացել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի և Յեմենի գրոհայիններին զենք-զինամթերքի գաղտնի մատակարարմանը»:
«Ես կարծում եմ՝ Հայաստանը չի կարող առանց մեծ սկանդալի դուրս բերել զորախումբը Սիրիայից: Սխալ քաղաքական հաշվարկի պատճառով մենք այնպես ենք խրվել այդտեղ, որ դուրս գալը կրկնակի-եռակի խնդիրներ է ստեղծելու»:
«Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական. և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու»:
Գերմանացի զինվոր և բժիշկ Արմին Վեգներն Օսմանյան կայսրություն էր ուղարկվել Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ երկու երկրները դաշնակիցներ էին: Վեգները տեղակայվել էր Սիրիայի և Միջագետքի Բաղդադի երկաթուղու շրջակայքում, որտեղ նա ականատես է եղել հայերի տեղահանություններին ու զանգվածային սպանություններին՝ հետագայում հայտնի որպես Հայոց ցեղասպանություն: Նա մի քանի գիրք է գրել՝ նկարագրելով ականատեսի իր վկայությունները: