Բաժիններ՝

«Վաշինգտոնի մեթոդներն այժմ ներառում են ավազակությունը, կաշառաշորթությունն ու շանտաժը». Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Կուբայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները համարել է անմեղ մարդկանց ահաբեկմամբ անօրինական քաղաքական նպատակների հասնելու փորձ: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Կուբայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը միտումնավոր ուղղված է քաղաքացիական անձանց դեմ: Դա անօրինական քաղաքական նպատակների հասնելու փորձ է՝ ահաբեկելով անմեղ մարդկանց»,- հայտարարել է Զարիֆը: Նա հավելել է, որ «Վաշինգտոնի մեթոդներն այժմ ներառում են ավազակությունը, կաշառաշորթությունն ու շանտաժը»:

Ավելի վաղ Զարիֆը «բանտապան» է անվանել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC), որը ծանուցում է Վաշինգտոնի սահմանած նոր միջազգային պատժամիջոցների մասին: «OFAC-ն իրեն բացառապես որպես բանտապան է պահում»,- գրել է Զարիֆը: «Եթե հետաձգում խնդրեք, նա կմերժի եւ մենախուց կնետի հանդգնության համար, իսկ եթե խնդրեք մեկ անգամ էլ, ապա կարող եք հայտնվել կախաղանին»,- նշել է Իրանի նախարարը:

Նրա տեսակետով՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը մեղմացնելու միակ միջոցը դահճի օղակից վճռականորեն ազատվելն է»: Սեպտեմբերի 4-ին Միացյալ Նահանգների իշխանություններն ընդլայնել են Իրանին վերաբերող պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավական անձ, ինչպես նաեւ մի շարք լցանավեր:

«OFAC-ը միջոցներ է ձեռնարկել բեռնափոխադրման խոշոր ցանցի դեմ, որը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի կառավարման ներքո եւ որին ֆինանսական աջակցություն է ցույց տալիս»,- ասված է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս