
«Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, իսկ ձե՞րը…». Էդուարդ Շարմազանովը՝ ուժային կառույցներում ծառայող սպաներին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է՝ ի՞նչ են զգում ուժային կառույցներում ծառայող սպաները, երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կառավարությունում ընդունում և փաստացի գործարքի է գնում ՊՊԾ գունդը գրաված և ահաբեկչության հետևանքով 3 ոստիկանի կյանք խլած խմբավորման ղեկավարների հետ:
Մասնավորապես, հետաքրքիր է պատանդ եղած բարձրաստիճան սպաների կարծիքը:
Ինչի՞ եք լռում, պարոնայք:
Ես դատապարտում եմ այդ հանդիպման փաստը, իսկ դո՞ւք…
Հ.Գ. Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, իսկ ձե՞րը…»:
Հետաքրքիր է՝ ինչ են զգում ուժային կառույցներում ծառայող սպաները,երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Freitag, 6. September 2019