Բաժիններ՝

ՌԴ–ից եկողներին «Զվարթնոցում» 25–օրյա վարժանքների ծանուցո՞ւմ են տալիս. Պապիկյանի պատասխանը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց ՀՀ սահմանային անցակետում համապատասխան տարիքի տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու համար ծանուցում տալու մասին տեղեկությունը։

Նշենք, որ վաղ առավոտից համացանցում կադրեր են տարածվում, թե սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներն ինչ–որ թղթեր են տալիս Ռուսաստանից ՀՀ ժամանող քաղաքացիներին։ Ըստ տեղեկությունների` ռազմական ոստիկանները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։

«Ո՞վ է նման բան ասում։ Ծանուցման համար կա կարգ, ծանուցումը սովորաբար լինում է ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ։ Ուղիղ օդանավակայանում ոչ մեկին չեն կարող ծանուցագիր տալ։ Ռազմական ոստիկանը ֆունկցիաներ ունի, որն իրականացնում է ըստ անհրաժեշտության»,– լրագրողների հետ զրույցում ասաց Պապիկյանը։

Հարցին՝ արդյոք ինքը բացառում է, որ Ռուսաստանից եկածներին կարող են 25 -օրյա ծանուցագրեր տալ՝ Պապիկյանը պատասխանեց, որ դա չի կարող բացառել, որովհետև նրանք կարող են նաև զինապարտներ լինել, ու այդ անձինք հայրենիքի առաջ պարտականություններ ունեն։

«Բնականաբար, չեմ կարող բացառել։ Խոսքը նաև Ֆրանսիայից, ԱՄՆ–ից եկողների մասին է։ Ես չեմ ասում` բոլորին ուղարկում են (25-օրյա վարժանքների – խմբ.)։ Այն, ինչ իրականացվում է, արվում է ըստ անհրաժեշտության»,– նշեց նախարարը։

Նրա խոսքով` տեսանյութում իրականացվող այդ գործընթացը կարող է լինել ֆունկիցոնալ պարտականությունների, հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակում և այլ տարբեր հարցերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930