
Պուտինը հոկտեմբերի 1-ին Երևանում հանդիպումներ կանցկացնի Փաշինյանի և Ռոհանիի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, որը հոկտեմբերի 1-ին կկայանա Երեւանում, առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Միջոցառման շրջանակում կկայանան Պուտինի բանակցությունները Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Ռոհանիի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: