Ամերիկյան անօդաչուի հարվածի հետեւանքով փետրվարի 9-ի առավոտյան ոչնչացվել է պակիստանցի թալիբների պարագլուխ Սայիդ Սաջնուն:
Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Ալիևի ընդունած որոշումը, ըստ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի՝ կապված է շատ լուրջ պատճառների հետ։
Փետրվարի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Ֆրանսիացի ինկասատորը հարկադրված է եղել շուրջ 26 մլն եվրո տալ Լիոնում իր դստերն առեւանգած հանցագործներին:
61 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Դմիտրի Բուզիլյովը:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը փետրվարի 9-ին առաջին անգամ հանդիպում է ունեցել Կիմ Յո Չժոնի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի հարազատ քրոջ հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ադրբեջանական AzeriLight տիպի նավթն արժեզրկվել է 2,3 տոկոսով:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 9-ին ընդունել է կառավարության ֆինանսավորման օրինագիծը, ինչը թույլ կտա վերսկսել պետական հիմնարկությունների աշխատանքը։
Փարիզում շարունակվող ձյան տեղումների պատճառով այցելության համար փակել են Էյֆելյան աշտարակը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի իրադրությունը:
Եթե Արմեն Սարգսյանը լինի որպես նախագահի թեկնածու, լինելու է Հանրապետականի նախագահի թեկնածու, և այդպիսով` իշխանության թիմի մեջ` Սահմանադրության նոր գործառույթներով, որի վրա պարտավորություն կա՝ լինել չեզոք և անաչառ:
«Իմ կարծիքով` եթե ես առաջադրվեմ, եթե ընտրվեմ, ես պետք է լինեմ ոչ թե 3-րդ Հանրապետության 4-րդ նախագահը, այլ 4-րդ հանրապետության առաջին նախագահ»
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկությունները, որ մինչ օրս նա նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Նա նշեց, որ այդ հարցում որևէ խնդիր չկա, ինքը ՄԲ քաղաքացիություն է ստացել 2002-ին և հրաժարվել է 2011թ.:
ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում «Ելքի» կարծիքը Ա.Սարգսյանի մասին չի փոխվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը փետրվարի 5-ին Լոս Անջելեսում ավտովթարի պատճառ է դարձել:
Եգիպտոսի զինվորականները հայտարարել են Սինայի թերակղզու հյուսիսում եւ կենտրոնական մասում ընդգրկուն հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին:
Հանրային խորհուրդը փետրվարի 8-ին հյուրընկալել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:
Մեքսիկայի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի հզորագույն թմրակարտելներից մեկի՝ «Լոս-Սետաս»-ի ենթադրյալ պարագլխին:
Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ֆեդերալ երկրամասի կառավարությունը պլանավորում է շահապաշտպանությամբ հասնել Վրաստանի եւ Եվրամիության երկրների միջեւ անայցագիր ռեժիմի դադարեցման:
Քիչ առաջ ԱԺ «Ելք» խմբակցությունում սկսվեց ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի և խմբակցության պատգամավորների հանդիպումը։ Նշենք, որ ԱԺ խմբակցություններից մնում է միայն «Ծառուկյանը»։
«Անկեղծ ասած՝ ոչ մի լուսավոր հեռանկար չեմ տեսնում թունելի ծայրում։ Այստեղ մեկ դրական բան կա։ Հաճախ ասում են՝ ինչո՞ւ են այսքան խորհրդակցում, այսքան հանդիպում, դա ոչինչ չի տալիս, և այլն, բայց ես համաձայն չեմ»։
«Էն վախտ գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն էր, հիմա վարչապետն ա էս թազա Սահմանադրությամբ: Հիմա Ազգային ժողովի նախագահն ու նախագահը գնան, նստեն, ենթարկվեն վարչապետի՞ն: Տենց կլինի՞: Շատ էլ սրանք խոսում են առանց մտածել»:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կայցելի Թուրքիա:
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը: Դեմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության պատգամավորները:
ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» Կալիֆորնիայի սենատոր Թեդ Լյուն հանդես է եկել հայամետ հայտարարությամբ։ Նա առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների։
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը:
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ներման մասին» օրենքի նախագիծը:
Սիրիացի քրդերը բռնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջոկատի երկու վերջին զինյալներին, ջոկատ, որը հայտնի է արեւմտյան գերիների, մասնավորապես, ամերիկացի լրագրողների մահապատիժներով եւ խոշտանգումներով:
Չինաստանի ֆոնդային սակարաններում փետրվարի 9-ին հիմնական ինդեքսները 2,7 – 5,2 տոկոսով շեշտակի իջել են Միացյալ Նահանգների բորսաներից անմիջապես հետո, ինչի մասին վկայում են սակարկությունների տվյալները: