«Մեր մեջ տականք մարդիկ կան, ուշադիր եղեք, սադրանքներին չտրվեք». Ալեն Սիմոնյանն առաջնորդում է երթը
«Եղեք միասնական, մի ցրվեք, մեր մեջ տականք մարդիկ կան, ուշադիր եղեք, սադրանքներին չտրվեք։ Հիմա մենք կգնանք մի քիչ առաջ, ես ինֆորմացիա ունեմ, որ մեզ են գալիս միանան մի խումբ մարդ։ Նրանց դիմավորենք և կհասկանանք ընթացքում, թե ինչ ենք անելու»,- այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը։
«Մեկ-երկու ժամվա ընթացքում բերման ենթարկված պատգամավորներին, ըստ օրենքի՝ կամ պետք է ԱԺ նիստ անեն, զրկեն անձեռնմխելիությունից, կիրառեն կալանք, կամ պետք է բաց թողնեն։ Ոստիկանների հետ ոչ մի շփում։ Ցուցարարները քայլում են դեպի Հաղթանակի կամուրջ»,- ասաց նա։
Քիչ անց նա ցուցարարներին կոչ արեց շարժվել դեպի Հանրապետության հրապարակ։