«Դուք չեք կարող ապրիլի 24-ին ևս մեկ եղեռն անել». Ելենա Բորիսենկոն՝ ոստիկաններին

Մաշտոցի պողոտայում ոստիկանության գնդապետը ժողովրդին խորհուրդ է տալիս «գնալ տներով»։ «Խաղաղ հավաք այս պահին գոյություն չունի, խաղաղ հավաքի անվան տակ իրականացվում են բազմաթիվ վարչական և այլ խախտումներ։ Մենք հորդորում ենք գնալ տներով, ենթարկվել օրենքին։ Սադրանք անողների մասին ձեր կազմակերպիչները պետք է մտածեն»,- ասաց ոստիկաններից մեկը։

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն ոստիկաններին ասաց, որ չունեն կազմակերպիչ. «Մենք ազատ, անկախ ժողովուրդ ենք, և այստեղ ենք ոչ թե՝ նրա համար, որ ունենք կազմակերպիչ և ինչ-որ մեկի հետևից ենք գնում, այլ՝ մենք ուզում ենք ապրել ազատ, անկախ երկրում։ Մենք խաղաղ ցույց ենք անում, ոչ մի սադրիչ մեր մեջ չկա։ Սա խաղաղ ցույց է, մեր ձեռքերը դեպի վեր են»։

Ոստիկանն էլ ասաց, որ ապրում են ազատ, անկախ երկրում։ Նա դարձյալ հորդորեց ցուցարարներին տուն գնալ։

«Դուք չեք կարող ապրիլի 24-ին ևս մեկ եղեռն անել, դուք չեք կարող կանգնեցնել այս ժողովրդին»,- ասաց դերասանուհին ոստիկաններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30