
Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը. news.am

Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել Հանրապետության նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Նա նշեց, որ երեկ՝ ապրիլի 21-ի երեկոյան, Հանրապետության նախագահը հրապարակ էր գնացել բանակցությունների հնարավորություն ստեղծելու նպատակով.
«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր իր օրակարգը: Նախագահը հայտնել էր, որ վարչապետն ունի իր օրակարգը, իսկ մնացածը պետք է քննարկվեր բանակցությունների ընթացքում: Ի վերջո, սա է ցանկացած բանակցության իմաստը՝ լսել մեկմեկու եւ փորձել գտնել հնարավոր ընդունելին: Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել Հանրապետության Նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը»,-ասաց Պետրոսյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: