Վերջին օրերին վարչախմբի գործելաոճը մեզ վերադարձնում է 1988-90թթ խորհրդային տարիներ. ԺՀԿ

Վերջին օրերին վարչախմբի գործելաոճը մեզ վերադարձնում է 1988-90թթ խորհրդային տարիներ։ Այսօր ևս «աշխատավորական» կոլեկտիվները, իշխանական կերատաշտակից օգտվող տարատեսակ միավորումներն ու այսպես կոչված մտավորականներ, այս կամ այն «հայտնի» ու անհայտ գործիչներ, հանրապետական բանդան և նրան սպասարկող ու «ընդդիմադիր» կուսակցությունները, ինչպես նաև «հոգևոր» առաջնորդները  երկխոսության կոչերով են հանդես գալիս, որը այլ բան չէ քան աջակցություն Ս․ Սարգսյանին՝  հերթական անգամ մայրաքաղաքը վերածել ռազմադաշտի, ինչը նաև Ալիևի երազանքն է։

Ասվածի սաղմերն արդեն տեսանելի է, սկսել են մեկուսացնել շարժման ակտիվիստներին։ Ս․Սարգսյանը երկխոսության ու համերաշխության կոչ է անում՝ խոսելով անդառնալի կորուստների մասին, հիշատակելով մարտի  1-ը, փորձելով ահաբեկել ժողովրդին։

Միաժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանները  քրեածին խուժանի, օլիգարխների բանդաների, ներգրավվելով գյուղապետերի, վարչական ու պետական համակարգի աշխատակիցներին, դուրս են բերում փողոց, կազմակերպում սանդրանքներ, ինչը հղի է վերածվելու քաղաքացիական բախումների՝ իր բոլոր կործանարար հետևանքներով։

Ս․Սարգսյանը կրկին միջազգային հանրության շփոթեցնելու և իր հրեշավոր ծրագիրը իրականություն դարձնելու համար ստեղծում է «հիմքեր», մասնավորապես՝ Արմեն Սարգսյանին ուղարկում է Նիկոլ Փաշինյանին հանդիպելու  հանրահավաքի ժամանակ, ինքը՝ ևս, հրապարակի օրակարգով՝ իր հեռացման հարցով, համաձայնվում է հանդիպման, որով ապահովում է այն թեզը, որ իրենից կախված արվել է ամեն ինչ և պարտադրված գնում է ուժի կրառման, բայց մոռանում է, որ ի տարբերություն  2008թ-ի մարտի  1-ի, այսօր իր դեմ դուրս է եկել ամբողջ հանրապետության բնակավայրերը և վարչախումբը ի զօրու չի լինելու ճնշել համաժողովրդական ցասումը, նույնիսկ բանակի ներգրավմամբ, առավել ևս բանակը ոստիկանություն չէ։

ԺՀԿ-ն դատապարտում է ժողովրդի դեմ բռնությունների կիրառման ցանկացած դրսևորում, հատկապես երիտասարդության, որոնք մեր երկրի անվտանգության երաշխավորն են, ինչի վկայությունն է 2016թ ապրիլյան քառօրյա պատերազմը։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունն սթափության կոչ է անում վարչախմբին և նրա պարագլուխ Ս․Սարգսյանին, չգնալ ազգադավ պետականակործան քայլերի, սկսել երկխոսություն՝  իշխանությունը ժողովրդին հանձնելու օրակարգով։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության Նախագահ  Պետրոս Մակեյան
22․04․2018թ

Տեսանյութեր

Լրահոս