Կանադայի արտգործնախարարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու և Հայաստանի ժողովրդին՝ խաղաղ իշխանափոխության կապակցությամբ: Մենք հույս ունենք, որ վարչապետ Փաշինյանը կամրապնդի ժողովրդավարական արժեքները և կշարունակի սերտորեն համագործակցել Կանադայի հետ»,- Twitter-ի իր էջում գրել է Կանադայի ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031