Ի տարբերություն մեր երկրի վարչապետի, Ճապոնիայի կին վարչապետն ուզում է փոխել սահմանադրությունը՝ խաղաղասիրական դրույթները վերացնելու համար. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ, հանրային գործիչ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Ճապոնիան նոր վարչապետ ընտրեց, առաջին կին վարչապետը ամբողջ պատմության ընթացքում:

Նա ուզում է փոխել ճապոնական խաղաղասիրական սահմանադրությունը, բայց ի տարբերություն մեր երկրի վարչապետի, որն ուզում է մեր սահմանադրությունը փոխել մեր իրավունքները այդ փաստաթղթից ջնջելու համար, այս տիկինը ուզում է փոխել սահմանադրությունը խաղաղասիրական դրույթները վերացնելու համար՝ իրավունք ունենալու անհրաժեշտության դեպքում հարձակվելու այլ պետությունների վրա:

Հայաստանին փոփոխություններ են հարկավոր, մեզ ազգային, նվիրյալ առաջնորդություն է հարկավոր և սա պարտադիր է անել հայ ժողովրդին համախմբելով: Այլապես կորած ենք»:

Տեսանյութեր

Լրահոս