Վիգեն Սարգսյանին զարմացրել է Դավիթ Տոնոյանի արձագանքը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞ւմ է տեսնում իրեն փոխարինող, շրջանառվում է Դավիթ Տոնոյանի անունը, ի՞նչ կարծիք ունի այդ մասին։

«Շատ ծանր քաղաքական պատասխանատվություն է  նոր կառավարություն ձևավորելը, ես չեմ կարող կանխորոշել։ Դա պարոն Փաշինյանի պարտականությունն է այժմ, և կարծում եմ, որ մի քանի օրից մենք բոլոր նախարարների նշանակման մասին կիրազեկվենք։ Դավիթ Տոնոյանի հետ մենք երկար ճանապարհ ենք անցել, մենք ավելի քան 19 տարի ծանոթ ենք։

Դավիթ Տոնոյանը ՊՆ-ն շատ լավ գիտի, նա այստեղ ծառայել է, երկար ճանապարհ է անցել, ունի այստեղ փորձ, գիտելիքներ։ Կարծում եմ՝ անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնել Դավիթ Տոնոյանին, որովհետև նա կունենա նաև համեմատության եզրեր և կկարողանա գնահատել վերջին 1.5 տարվա աշխատանքն ու դրա արդյունավետությունը։ Ես ավելի վաղ իմ պատասխաններից մեկում նշել եմ, որ նախարարը վարձու աշխատող չէ, և կարծում եմ, որ անկախ նրանից՝ նախարարը կուսակցական է, թե ոչ, նա քաղաքական թիմի անդամ է»։

Վիգեն Սարգսյանը զարմացած է Արարատ Միրզոյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ Դավիթ Տոնոյանի արձագանքից. «Դա նշանակում է, լինելով կառավարության կազմում, բաց թողնել դռները նման բանակցությունների համար։ Ես անձամբ այդպես երբեք չեմ արել, դա ինձ համար տաբու է, բայց մարդիկ տարբեր կերպ են մտածում»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս