«Երեկ Նիկոլ Փաշինյանի հետ մանրամասն այդ հարցերի մասին խոսել ենք». Վիգեն Սարգսյան

«ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, մենք երկար ճանապարհ ենք միասին անցել, ունենք կայացած ինստիտուտներ։ Մենք բազմիցս խոսել ենք ռուսական գործոնի մասին այս պրոցեսներում, մեզ մեղադրել են Ռուսաստանով վախեցնելու մեջ, որն անհեթեթություն է, որևէ մեկը ոչ մեկին չէր պատրաստվում ոչ մեկով վախեցնել։ Ընդամենը ՀՀԿ-ի կողմից հիշեցում էր հնչում, որ կա այդ գործոնը, որը պետք է հաշվի առնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։

Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը լիարժեք գիատկցում են այդ մարտահրավերները, և կանեն ամեն ինչ՝ պահպանելու համար եղած հարաբերությունները.

«Ռազմական փոխգործակցության առումով մեր կապերը Ռուսաստանի հետ բացառիկ նշանակություն ունեն, և պետք է մեծ ջանք գործադրել այդ կապերը պահելու, պահպանելու, զարգացնելու համար։ Երեկ Նիկոլ Փաշինյանի հետ մանրամասն այդ հարցերի մասին խոսել ենք»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս